Լուրեր
նորություններ/news

Հայ լուսանկարիչները նվաճում են National Geographic-ի կայքը

Հայ լուսանկարիչները նվաճում են National Geographic-ի կայքը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայազգի լուսանկարիչներ Վազգեն Մարտիրոսյանի եւ Կարեն Չախալյանի լուսանկարները National Geographic-ի կայքում ճանաչվել են համապատասխանաբար օրվա եւ շաբաթվա լավագույն լուսանկարներ։

Կարենի լուսանկարը դարձել է շաբաթվա լավագույնը փետրվարի 24-ին, իսկ Վազգենի աշխատանքը օրվա լուսանկար է ճանաչվել մարտի 5-ին։ NEWS.am STYLE-ը զրուցել է լուսանկարիչների հետ ՝ պարզելու համար մանրամասները։

Մեզ հետ զրույցում Վազգենն ասաց, որ լուսանկարը ինքն է տեղադրել կայքում, սակայն որպես օրվա լուսանկար այն ընտրվել է կայքի խմբագիրների կողմից։

Վազգենի խոսքով՝ իր լուսանկարը դոկումենտալ է։ «Այնտեղ պատկերված երեխաներին նայելով՝ ամեն մեկը փորձում է ինչ-որ բան զգալ։ Պարզապես այդ երեխաների հայացքը շատ խորը հայացք է», — նշեց նա։

Կարեն Չախալյանն էլ ասաց, որ իր նկարը փիլիսոփայա-հոգեբանական է, հոգեկան ապրումների մասին։

<

<

Շուշան Շատիկյան, NEWS.am STYLE