Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 67–րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին Հաագայում հավատարմագրված ԱՊՀ բոլոր երկրների դեսպանությունները, Ամերսֆորտի քաղաքապետը, պաշտոնյաներ, պատերզամի վետերաններ, ազգային համայնքների ներկայացուցիչներ:
§Կուդրայստ¦ համակենտրոնացման ճամբարի մոտ տեղադրված հուշարձանին ծաղկե զամբյուղներ տեղադրելուց հետո` միջոցառման մասնակիցներն շարժվեցին §Ռուստհոֆ¦ գերեզմանոց, որտեղ ամփոփված են խորհրդային 865 զինվորի աճյուններ: Անունները հայտնի զինվորների շարքում են նաև մոտ 10 հայ զինվոր:
Հուշահամալիրում բարձրացված էին ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի դրոշները: Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, այդ թվում` ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի, և քաղաքային իշխանությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Խորհրդային զինվորների փառքի հուշարձանին:
