Еркрамас

Понедельник, 02 февраля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Սայաթ-Նովայի ավանդական Վարդատոնը՝ Թբիլիսիում

06.06.2012   
  
просмотры: 3337


Մայիսի 27-ին, առավոտից Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցին եւ նրա մերձակա տարածքը բուրում էր անուշահոտ վարդով, շնչում էր սայաթնովյան մեղմահունչ երգ ու երաժշտությամբ: Վերստին Վարդատոն էր, վերստին Սայաթ-Նովան ու նրա երգն էր իշխում ամենուր: Եվ առանձնահատուկ էր այս Վարդատոնը, քանզի այն նվիրված էր Սայաթ-Նովա մեծ աշուղի ծննդյան 300-ամյակին, որը տոնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ հովանու ներքո:

Միջոցառումը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը՝ Վրաստանի նախագահի աշխատակազմի, Թբիլիսիի քաղաքապետարանի, Վրաստանի եւ ՀՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ: Այս տարվա Վարդատոնը չէր սահմանափակվել միայն Թբիլիսիով եւ Վրաստանի տարբեր շրջաններից եկած սայաթնովյան երգի սիրահարներով: Այն վաղուց արդեն դուրս է եկել երկրի սահմաններից, քանզի անսահմանափակ է համամարդկային արվեստը գնահատողների թիվը: Վարդատոնին ներկա գտնվելու եւ մասնակցելու համար հյուրեր էին ժամանել Երեւանից, Հայաստանի տարբեր մարզերից ու քաղաքներից, ինչպես նաեւ Արցախից: Իսկ պատվավոր հյուրերի շարքում էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահ Զաալ Սամադաշվիլին, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանը եւ այլք:

Սայաթնովյան Վարդատոնի բանագնացները, ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին եւ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանն, իրենց ելույթներում միանշանակ արժեվորեցին այն ժողովրդին, որը մարդկությանը Սայաթ-Նովա է տվել, այն ժամանակը, որը սայաթնովյան երգարվեստ է ստեղծել, այն քաղաքը, որտեղ ծնվել,կայացել է մեծ աշուղը, այն երգարվեստը, որն արդեն 300 տարի բռնելով ժամանակի քննությունը, ավելի ու ավելի է բյուրեղանում, դառնալով ժողովուրդներին կապող կամուրջ:

Վարդատոնը դարձավ ժողովրդական տոնահանդես, որտեղ օդը հագեցած էր անընդհատ տեղացող վարդաթերթիկների բուրմունքով, սայաթնովյան երգի շնչով: Տոնահանդեսի վարողներ, «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աշխատակիցներ Մարի Առաքելովայի եւ Լեւոն Չիդիլյանի հոգեբուխ խոսքից ալիքվում էր տոնական տրամադրությունը: Իրար էին հաջորդում «Քսովրելեբի» համույթի (գեղարվեստական ղեկավար Վրաստանի վաստակավոր արտիստ էլդար Շոշիտաշվիլի), Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի(գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, Թովմաս Պողոսյան), երգիչներ Վանիկո Դարաշվիլիի ու Գուրգեն Դաբաղյանի, դուդուկահարներ Գեւորգ Դաբաղյանի ու Վանո Մկրտչյանի,«Հայարտուն» մշակույթի կենտրոնի Ներսես Շնորհալի երգի եւ երաժշտական գործիքների համույթի մենակատարների Սայաթ-Նովայի երգի վարպետ կատարումները: Ու ծովացավ ժողովրդական տոնահանդեսի ուրախությունը սրտամոտ երգով ու երաժշտությամբ, ու Գորգասալիի հրապարակում կրկին վերակենդանացավ թիֆլիսյան ուրախ կոլորիտը՝ ներկաների ուրախ պարով ու բարձր տրամադրությամբ:

Ու կրկին Վարդատոնը դարձավ մեծն Սայաթ-Նովայի եւ նրա ստեղծած երգի ու երաժշտության մեծարման արտահայտություն, նրա երգի հավերժության վառ դրսեւորում:

Теги: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person, Վրաստան/Georgia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

17:20 Символ эпохи и столп общины: К столетию Рафика Арамовича Маркаряна
11:03 Видеоновости Армении и Диаспоры за неделю (26 января – 1 февраля)
12:30 Atlantic Council навязывает включение Армении в "тюркский мир"
12:22 Свет от Ильхама?
11:08 Эчмиадзин осудил уголовное преследование членов Высшего духовного совета
10:24 В Краснодаре пройдет футбольный турнир имени Никиты Симоняна
01:33 ТОП-10 магазинов для большого тенниса: рейтинг проверенных продавцов инвентаря с отзывами
19:46 Арарат как "мишень" политики "реальной Армении"
19:27 Армению ждут совершенно другие выборы
19:20 Еще одна потенциальная буферная зона? К чему готовится Турция в Иране
18:45 Офисные светильники: от выбора до установки
18:17 Молодежь хочет лидера, которым могла бы гордиться: Пашинян не может быть таким лидером
11:44 Боеспособная армия? При Пашиняне мы этого не увидим!
11:13 Пашиняновцы нанесли очередной удар по армянской армии
10:59 Александр Адабашьян удостоен специального приза за вклад в российский кинематограф
10:35 Вечные принципы и временные подлости: или туда, или сюда
10:09 В ответ на обвинения в адрес ОДКБ Захарова напомнила о танцах Пашиняна в Арцахе (видео)
09:58 Власти Армении ликвидируют духовную службу в армии
09:46 Банный спа комплекс в Москве для идеального отдыха и заботы о здоровье
02:33 Главные археологические открытия 2025 года
15:42 ЕВРО-2026: Сборная Армении в четвертьфинале встретится с хорватами
15:29 Ядерный кошмар для Армении