Еркрамас

Вторник, 17 февраля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Վռամ Մուղնեցյան. Մեր երկրին անհրաժեշտ են ոչ միայն գիտության էնտուզիաստներ, այլ նաև գիտական լուրջ դպրոցներ, որոնց զարգացումը ենթադրում է լուրջ ֆինանսական ներդրումներ

11.04.2013   
  
просмотры: 3346


Վռամ Մուղնեցյանը ֆիզմաթ. գիտությունների թեկնածու է (պաշտպանել է 2008 թ.-ին), աշխատում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում՝ որպես գիտաշխատող: Թեկնածուական ատենախոսության վերնագիրն է` «Կիսահաղորդչային նանոառուցվածքների էլեկտրոնային և օպտիկական հատկությունների վրա փոխադարձ դիֆուզիայի և արտաքին դաշտերի ազդեցության տեսական ուսումնասիրություն»։

Իրեն գիտնական չի համարում, քանի որ «գիտության ինչ-ինչ հարցերի շուրջ ուսումնասիրություններ կատարել, դեռևս չի նշանակում՝ լինել գիտնական: Գիտության մեջ ինձ գրավող բազմաթիվ հանգամանքներից կնշեմ համամարդկայնությունը, ազնվությունը և նորը բացահայտելու հաճույքը»:

 Նախասիրություններից նշում է լավ երաժշտությունը, զբոսանքը, գրականությունը խոհարարական ինքնագործունեությունը «և այն ամենը ինչը մեր կյանքին գեղեցկություն է ավելացնում»։

- Վռամ, ի՞նչ գիտական խնդիրների վրա եք աշխատել։

- Իմ կատարած գիտական աշխատանքների մասին կարելի է պատկերացում կազմել՝ ելնելով իմ հոդվածների ցանկից, որոնցից հիմնականները կարելի է գտնել համացանցում (տես օր. www.adsabs.harvard.edu): Աշխատանքները վերաբերում են կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրմանը: Այս կառուցվածքներն արդեն լայնորեն կիրառվում են թե՛ բժշկությունում, թե՛ ռազմական և տիեզերական տեխնիկայում, թե՛ ինֆորմացիոն տեխնոլոգիաներում և թե՛ պարզապես կենցաղում:

- Միջազգային գիտական համագործակցություններից ի՞նչ կնշեք։

- Մեր գիտական խումբը համագործակցում է մի քանի արտասահմանյան խմբերի ներկայացուցիչների հետ, որոնց շարքում կան մեր բնագավառում հայտնի գիտնականներ:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը։

- Ներքին համագործակցությունը բավարար մակարդակի չէ, բայց դրա պատճառները հիմնականում օբյեկտիվ են, օրինակ՝ ֆինանսավորման պակասը, ինչն արգելակում է գիտական մեծ ծրագրերի նախաձեռնումը:

- Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։

- Ներկայում իրականացնում ենք ԳՊԿ-ի կողմից շնորհված «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր–2011»-ը: Այս ծրագրերի կարևորությունը կախված է դրանց ուղղվածությունից և փորձաքննության անաչառության աստիճանից:

- Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և ո՞րքան մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։

- 1-3 համահեղինակ: Դժվար է կոնկրետ գնահատական տալ ամեն մի համահեղինակի կատարած աշխատանքին, սակայն կարող եմ հաստատ ասել, որ մեր խմբում ամեն համահեղինակ ունի իր ուրույն ներդրումը գիտական այս կամ այն աշխատանքում:

- Որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառները։

- Պատճառը, ամենայն հավանականությամբ, մեր երկրի ոչ ժողովրդավարական լինելու մեջ շահագրգիռ օտարերկրյա ուժերն են և դրանց կողմից սատարվող դրածոները, ովքեր զբաղեցնում են ամենաբարձր պաշտոններ: Արդյունքում ունենք ժողովրդավարության ցածր աստիճան, ոչ մրցակցային, հիմնականում ներմուծման վրա հիմնված, հետևաբար և ոչ գիտելիքահեն տնտեսություն: Լուծումն իհարկե ժողովրդավարության աստիճանի բարձրացումն է և տնտեսության իրական ազատականացումը։ Չնայած, իրականացման եղանակները չգիտեմ :)

- Ի՞նչ կասեք մրցանակների ու խրախուսական մրցանակաբաշխությունների մասին։

- Մրցանակները կդառնան գիտության զարգացումը խթանող հանգամանք, եթե դրանք խրախուսեն գիտության այնպիսի ոլորտներ, որոնց բերած օգուտի մասին կխոսեն նախապես կատարված խորը վերլուծությունները և որոնց մեջ կատարված կլինեն լուրջ ներդրումներ: Հակառակ դեպքում, այդ մրցանակների օգուտը միայն գիտության մասին խոսելու առիթ լինելն է:

- Գիտական աշխատանքների լիարժեք գնահատականի համար ինչի՞ն առավելություն տալ՝ տպագրությունների քանակի՞ն, թե՞ հղումների թվին։

- Ընդամենը կասեմ, որ հղումներն ավելի լավ են խոսում գիտնականի կատարած աշխատանքի որակի մասին:

- Ինչպե՞ս կվերաբերվեք այն բանին, եթե մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը՝ ըստ բնագավառնեի, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ազդեցության գործակիցի վրա։

- Լավ առաջարկ է, քանի որ տարբեր բնագավառներում ազդեցության գործակիցները տարբեր կերպ են ձևավորվում: Սակայն ազդեցության գործակիցը դեռևս շատ քիչ է՝ լուրջ հետևություններ կատարելու համար:

- Փորձարարները բողոքում են, որ կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին, ու քանի որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է, ապա շահում են տեսաբանները։ Ի՞նչ կասեք այդ մասին։

- Փորձարարական աշխատանքներին տրվող դրամաշնորհը պետք է այնքան գումար նախատեսի, որ փորձարարական խումբը կարողանա անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերել: Երևի, դրամաշնորհի բյուջեն բոլորի համար նույնը չպետք է լինի: Բացի այդ, ես կարծում եմ, որ հատկապես փորձարարական գիտությունը միայն դրամաշնորհներով հնարավոր չէ զարգացնել: Այստեղ պետք է որոշակի ուղղություններ ընտրել ու մեծ ներդրումներ անել այդ ուղղությունների մեջ, հրավիրել լավագույն մասնագետների և այլն:

- Ինչպե՞ս գնահատել կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները։ h-ինդեսքն այս դեպքում օգտակա՞ր է։

- Չեմ կարող պատասխանել: h-ինդեքսը երևի ամենալավ բանն է, ինչ ունենք ձեռքի տակ, սակայն դա էլ շատ հեռու է իդեալական լինելուց:

- Գիտության ոլորտի զարգացման ի՞նչ ուղիներ եք տեսնում։

- Ըստ երևույթին՝ գիտության կոմերցիալիզացիա արտասահմանում աշխատող հայ գիտնականների և տնտեսագետների ներգրավմամբ (հայերին կարելի է ներգրավել ավելի քիչ ծախսերով), երկարաժամկետ ներդրումներ: Ճիշտ քաղաքականություն իրականացնելու դեպքում, համոզված եմ, որ արտասահմանում աշխատող հազարավոր հայ գիտնականներ կվերադառնան հայրենիք:

- Ինչպե՞ս եք վերաբերվում գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը։

- Գիտությունն է մարդու համար, և ոչ թե մարդը գիտության :) Մեր երկրին անհրաժեշտ են ոչ թե միայն էնտուզիաստներ, այլև լուրջ գիտական դպրոցներ, որոնց զարգացումը ենթադրում է լուրջ ֆինանսական ներդրումներ:

- Վերջին տարիներին դրական միտումներ տեսնո՞ւմ եք։

- Ցավոք, ներկայում իշխանությունների և գործարարների կողմից կատարվող քայլերն, ըստ իս, ավելի նման են ինքնագովազդի, քան սրտացավ վերաբերմունքի: Թե՛ պետությունը, և թե՛ իրենց գիտությանը սատարող հռչակած մեր գործարարները պատրաստ չեն՝ երկարաժամկետ ներդրումներ անելու գիտության մեջ:

- Գիտական աշխարհում կա՞ կոռուպցիա։

- Չեմ կարծում, որ այս խնդիրը լայն տարածում ունի: Գոնե մեր գիտական խմբում նույնիսկ դրա հոտը չկա: Համենայնդեպս, եթե կա այսպիսի խնդիր, ապա այն ավելի գլոբալ խնդիրների ածանցյալ է և ինքնըստինքյան կվերանա, երբ Հայաստանում սկսեն կոնկրետ վճարել կոնկրետ աշխատանքի դիմաց:

- Իսկ գենդերային խնդի՞ր։  

- Կարծում եմ՝ գիտությունն այն ոլորտն է, որտեղ այս խնդիրը նվազագույն չափով է արտահայտված:

- Ինչպե՞ս եք վերաբերում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc)  համակարգի Հայաստանում ներդնելուն։

- Ոչ թե այդ համակարգը պետք է ներդնել արհեստականորեն կամ արագորեն, այլ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ (օրինակ, ինչպես սիրում են թմբկահարել մեր բարձրաստիճան պաշտոնյաները՝ գիտելիքահեն տնտեսություն), որոնցում կսկսեն հայտնվել այնպիսի գիտական կենտրոններ, որոնց հարկավոր կլինեն “PostDoc” կատարող եռանդով լի երիտասարդներ:

- Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։

- Հայաստանում՝ արտասահմանի հետ անմիջական համագործակցության պայմաններում:

- Ձեր մաղթանքնե՞րը՝  հայկական գիտական հանրությանը։

- Նորաթուխ թեկնածուներին, ովքեր առաջարկում են իրենց «միակ ճիշտ» լուծումները՝ գիտության զարգացման հարցում, կմաղթեի՝ դուրս գալ գիտնականի բարդույթից: Իսկ մյուսներին կմաղթեի վճռականություն, էնտուզիազմ և Հայաստանում լիարժեք գիտական կյանքով ապրելու հնարավորություն:

.

Մանե Հակոբյան

Теги: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

03:38 Епископы уже выехали в Австрию для участия в собрании
03:35 Заявления председателя парламента РА Алена Симоняна требуют немедленной правовой оценки
03:32 Архиепископ Овнан: Вопрос о сокровищах Арцаха решен, теперь он приступил к Армении
03:14 Коллекции Affresco: Искусство декора интерьера
02:32 5 признаков качественной технической двери: гид для тех, кто не хочет купить "консервную банку"
14:21 Армяне Сочи отметили День родного языка и масленицу
12:22 XXV зимние Олимпийские игры: Армянская пара преодолела квалификационный этап
11:45 Как "американский экспорт" превратили в "армянскую мечту"
10:31 Никол предпочёл премию и миллион долларов
09:43 Армянская воскресная школа возобновила работу в Евпатории
09:19 Дачные мангалы: от простоты к комфорту на свежем воздухе
23:32 Видеоновости Армении и Диаспоры за неделю (9 февраля – 15 февраля)
23:46 "Молчание равносильно соучастию": Камо Айрапетян призвал мировое сообщество отреагировать на беззаконие Азербайджана
18:53 Армения: В царской цитадели обнаружена базилика V века
18:45 Константин Затулин: «Братство» Пашиняна с Алиевым привело к 120 000 беженцев из Арцаха
18:30 Нужно говорить о реальных проблемах, реальных угрозах
18:27 В Армению приехали люди, ненавидящие армян
17:38 Против Католикоса Всех Армян возбуждено дело, ему запретили покидать Армению
15:21 Легко, прочно, красиво: секреты современных стеклянных фасадов из алюминия
12:47 Образованная армянская молодежь не любит лузеров в шляпе
12:31 Ответный "выстрел" архиепископа
12:04 Пашиняновская пропаганда оскорбляет интеллект нормальных людей