Еркрамас

Пятница, 05 декабря 2025 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Տիգրան Հարությունյան. ԵԳԱԾ-ը պետք է ընկալել՝ որպես պետության գիտական քաղաքանակությանը աջակցող կառույց, որը գիտության ֆինանսավորման դիվերսիֆիկացիայի լավ օրինակ է

18.04.2013   
  
просмотры: 3352


Տիգրան Հարությունյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, աշխատում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում` որպես փոխտնօրեն։ Մոտ կես տարի նա եղել է ՀՀ Նախագահի հատկացրած 100 մլն դրամով իրականցվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի անդամ։ Ղեկավար մարմնի կազմում ընդգրկված էր՝ որպես «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության ներկայացուցիչ։ Ինչպես հայտնի է, այս նախաձեռնությունն ստեղծված է գիտության ոլորտում ստեղծված տագնապային վիճակն ահազանգելու համար. «Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն և մրցունակ զարգացումը հնարավոր է միայն և միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի և գնահատականի պայմաններում: Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ, պահանջում են 1. ՀՀ կառավարությունից` անհապաղ, կտրուկ և առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3% 2. Գիտնականների և ասպիրանտների միջին աշխատավարձի անհապաղ քառապատկում` մոտ ապագայում միջազգային ցուցանիշների հասցմամբ»։

Նախաձեռնության ջանքերով 2011 թ.-ի օգոստոսի վերջին Ծաղկաձորում կազմակերպվեց երիտասարդ գիտնականների համաժողով` նվիրված գիտության ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացմանը։ Ընթացքում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ նախագահի հետ, որի ժամանակ վերջինս խոստացավ երիտասարդ գիտնականների տնօրինմանը հատկացնել որոշակի գումար։ Արդյունքում արարվեց ԵԳԱԾ-ը։ Չնայած նրան, որ երիտասարդ գիտնականներն այն չեն ընկալում` որպես իրենց խնդիրների լուծման իրական ծրագիր քանի որ հատկացված գումարն իրականում աննշան է, այնուհանդերձ, ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է. այն դիտվում է` որպես փորձնական հարթակ` տարբեր նոր ծրագրերի և, ընդհանրապես, նոր մշակույթի ձևավորման համար:

Տիգրան Հարությունյանը, որպես ՊԳՖԱ-ի ներկայացուցիչ, մասնակցել է այդ նորարարական մոտեցումների մշակմանը. մոտեցումներ, որոնք ամենևին էլ ակնհայտ չէին ի սկզբանե, և այդ պատճառով բուռն քննարկումներ հարուցեցին, բազմաթիվ առիթներով, տարբեր հարթակներում:

- Տիգրան, ներկայացրեք, խնդրեմ, ծրագրի իրականացման ընթացքը։ Ի՞նչպես կբնութագրեք ծրագիրն ընդհանուր առմամբ

- ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի կազմում ընդգրկված եմ եղել ստեղծման օրից։ Կես տարի աշխատելուց հետո որոշվեց տեղս զիջել ՊԳՖԱ-ի մեկ այլ ներկայացուցչի, քանի որ համարում էինք, որ այս նոր ստեղծված կառույցն արդեն աշխատող է և համոզված էինք, որ պետք է ուրիշ ակտիվ երիտասարդներ նույնպես մասնակցեն այդ կարևոր կառույցի աշխատանքներին։ Այն ժամանակ մենք իրականցրել ենք 2 հիմնական ծրագիր՝ գործուղումների և գիտաժողովների կազմակերպման (նաև` այլ գիտական միջոցառումների)։ Այդ ընթացքում ֆինանսավորվել է մոտ 20 հայտ։ Շահառուները գիտական գործունեությամբ զբաղվող երիտասարդներ են։

Ասեմ, որ մինչև ծրագրերի սկսելը, ակտիվ քննարկումներ են եղել ղեկավար մարմնի աշխատակարգի, իրականացվելիք ծրագրերի ուղղվածության և համապատասխան չափորոշիչների ընտրության հարցերի շուրջ։ Իմ կարծիքով, ծրագիրն սկսելու համար ընտրվեցին հնարավոր լավագույն տարբերակները՝  ղեկավար մարմնի անդամները չեն վարձատրվել, աշխատել ենք, և հիմա էլ աշխատում են հասարակական հիմունքներով։ Ապահովել ենք մեր աշխատանքերի առավելագույն թափանցիկություն, շահառուների ընտրության և փորձաքննության թափանցիկություն, փորձաքննության չափորոշիչների առավելագույն հստակություն։

Այս ծրագիրն իհարկե ձեռքբերում եմ համարում։ Լավ է, որ հասկացվեց ծրագրի անհրաժեշտությունն ու կարևորությունը և, հանրապետության նախագահի աջակցությամբ, այն ստեղծվեց։ Պետք է նշեմ, սակայն, որ  ճիշտ կլինի՝ նկատելիորեն ավելացնել տրամադրվող գումարները, որպեսզի ծրագիրը հնարավորություն ունենա ավելի շատ երիտասարդների աջակցել իրենց գիտական գործունեության մեջ, նաև աշխատանքների ուղղություններն ավելացվեն։

Ընդհանրապես, շատ կարևոր եմ համարում պետության կողմից գիտության ոլորտին տրվող ընդհանուր գումարների ավելացումը։ Կա պետության կողմից գիտական քաղաքականությունն իրականացնող պետական մարմին՝ ԿԳՆ Գիտպետկոմը, որը և իրականացնում է հանրապետության ամբողջ գիտական համակարգի կառավարումը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գիտության զարգացման համար անհրաժեշտ նվազագույն  ֆիանասավորման ծավալը չպետք է ցածր լինի ՀՆԱ 1%-ից։ Ցավոք, մեզ մոտ ֆինանսավորումը 4 անգամ ցածր է այդ անհրաժեշտ մինիմումից։

ԵԳԱԾ-ը պետք է ընկալել՝ որպես պետության կողմից լիազորված մարմնի՝ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, քաղաքանակությանն աջակցող կառույց, որը գիտության ֆինանսավորման դիվերսիֆիկացիայի լավ օրինակ է, երիտասարդ գիտնականների խնդիրների լուծմանն ուղղված քայլ։

- Դուք ինքներդ դիմե՞լ եք ԵԳԱԾ ծրագրերին

- Ես ինքս չեմ դիմել ԵԳԱԾ-ին։

- Ինչպե՞ս են կայացվում որոշումները ծրագրի ղեկավար մարմնում, արդարացնո՞ւմ է արդյոք իրեն կոնսենսուսի սկզբունքը

- Ձեր հարցում փաստացի արդեն կար պատասխանը։ Կոնսենսուսի սկզբունքը  շատ կարևոր է և իրեն արդարացնում է։ Այս սկզբունքը բարձրացնում է կոլեկտիվ պատասխանատվությունը և աշխատանքի արդյունավետությունը։

- Ի՞նչ կասեք ղեկավար մարմնի անդամների պարբերաբար փոփոխելու՝ ռոտացիայի սկզբունքի վերաբերյալ

- Ես ինքս այդ սկզբունքի առաջարկողներից մեկն եմ եղել ու նաև օգտվել եմ այդ հնարավորությունից։ Ըստ իս, պետք է հնարավորություն տալ երիտասարդներին՝ մասնակցել նմանատիպ ծրագրերի աշխատանքներին։ Դա մեծ փորձառություն է։ Մենք ունենք գիտության ոլորտի կառավարիչների կարիք։ Այս և նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս երիտասարդներին սովորել և հմտանալ գիտության կառավարման գործում։

- Ի՞նչ կասեք ԵԳԱԾ-ի ծրագրերում որդեգրված չափորոշիչների վերաբերյալ։ Մասնավորապես, արդարացվա՞ծ է արդյոք այն, որ բացառապես բանավոր զեկույցներ ունեցողներն են ստանում միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար հատկացվող ֆինանսական աջակցությունից

- Գործող չափորոշիչները ընտրվել են երկար քննարկումների ու խորհրդակցությունների արդյունքում։ Չափորոշիչները ծրագրի իրականացման ընթացքում փոխվում են՝ հաշվի առնելով թերությունները և արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Բանավոր զեկույցների մասով ասեմ, որ դա այն հիմնական սկզբունքն է, որով որոշվում է գիտաժողովին ներկայացված նյութի կարևորությունը։ Այսինքն, եթե ունես բանավոր զեկուցում` նշանակում է, որ քո աշխատանքը բարձր է գնահատվել կազմակերպիչների կողմից։ Լինում են իհարկե դեպքեր, երբ շատ արժեքավոր աշխատանքներ բանավոր չեն ներկայացվում գիտաժողովների ժամանակ, սակայն նմանատիպ դեպքերը հազվադեպ են։ Իհարկե, բանավոր զեկուցման անհրաժեշտության սկզբունքը իդեալական չէ, բայց աշխատող է։ Ամփոփելով ասեմ, որ այդ սկզբունքը արդարացված եմ համարում։

- Ինպե՞ս եք գնահատում ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի աշխատաոճը՝ այն բարվարար թափանցի՞կ է, օպարատի՞վ է՝ որոշումները կայացնելիս։ Ընդհանրապես, արդարացվա՞ծ է արդյոք ԵԳԱԾ-ի ձևաչափը՝ երիտասարդական գիտական ծրագրեր իրականացնելու համար

- ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի աշխատաոճը թափանցիկ է, բայց կարելի է էլի աշխատել այդ ուղղությամբ։ Որոշումների կայացման օպերատիվությունը նույնպես լավ է, բայց աշախտելու տեղ կրկին կա։

- ԵԳԱԾ-ի ձևաչափի հետ կապված արդեն պատասխանեցի, որ այն դիտարկում եմ՝ որպես օժանդակող, աջակցող ծրագիր, բայց ո՛չ երբեք հիմնական։ Դա գիտության ֆինասավորման դիվերսիֆիկացիայի օրինակ է, որն օգնում է ՀՀ գիտության կառավարմամբ զբաղվող պետական լիազորված մարմնին՝ ԿԳՆ Գիտպետկոմին։

- Նաև, խնդրում եմ ընդհանուր գնահատական տալ՝ որքանո՞վ է արդյունավետ գործել ծրագիրը, որքանո՞վ են արդյունավետ ծախսվել ֆինանսները

- Շահառուների տրամադրած հաշվետվություններից երևում է, որ ծրագրի արդյունավետությունը բավականին բարձր է։ Հայտատուների բողոքների քանակի և հիմնավորվածության վերլուծությունը նույնպես վկայում է ծրագրի արդյունավետության մասին։

- Ի՞նչ առաջարկներ ունեք՝ ծրագիրն է՛լ ավելի լավացնելու համար, ինչպիսի՞ ծրագրեր արժե իրականացնել ապագայում

- Կարելի է իրականացնել նոր գիտական լաբորատորիաների ստեղծման, սարքավորումների ձեռքբերման, ներքին և միջազգային համագործակցությունը խթանող ծրագրեր։ Սակայն կրկին` սրանք հնարավոր կլինի անել միայն տրամադրվող գումարների ավելացման դեպքում։ 100 մլն-ով նման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը շատ փոքր է։

- Որքանո՞վ է հավանական, որ ծրագիրը շարունակական կլինի։

- Նախագահի ընտրական ծրագրում գրված է, որ ԵԳԱԾ-ը շարունակական է լինելու, և գումարներն էլ ավելանալու են։ Հուսամ, որ նախընտրական ծրագիրը հիմք կդառնա հետընտրական իրական աշխատանքային քայլերի համար։

- Որքա՞ն ֆինանսական ավելացում եք կանխատեսում իրատեսորեն :)

Առնվազն եռապատկումը միանգամայն իրատեսական եմ համարում։ Եվ քանի որ ԵԳԱԾ-ը որդեգրել է հավելյալ միջոցներ ներգրավելու սկզբունքը (տրամադրված 100 մլն դրամ գումարին, մեր աշխատանքների շնորհիվ,  ավելացվել է  ևս մոտ 70 մլն), համոզված եմ, որ, 300 մլն ստանալու դեպքում, հնարավոր կլինի ներգրավել ևս առնվազն 200-300 մլն։

- Որո՞նք են ներկա պահին գիտական համակարգի ամենակարևոր խնդիրները

- Շատ բարդ հարց եք տալիս, որը մի քանի առանձին հարցազրույցների թեմա է։ Խնդիրները շատ են, նշեմ դրանցից ընդամենը մի քանիսը, որոնք այս պահին անցնում են մտքովս.

1. Գիտական ինստիտուտների  գործունեության արդյունավետության բարձրացում

2. Գիտության ոլորտում երիտասարդների ներգրավում

3. Հետազոտական համալսարանների ստեղծում

4. Լաբորատորիաների տեխնիկական վերազինում

5. Ներքին և միջազգային համագործակցության զարգացում

6. Գիտություն-նորարարություն-արտադրություն կապի ապահովում

7. Մասնավորի ներգրավում գիտության ոլորտ։

Սրանք խնդիրներ են, որոնց լուծումն ուղղակի անհրաժեշտ է՝ առաջ շարժվելու համար։ Այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են, և տարվում են, բայց տեմպը բավարար չէ։ Ու էլի գալիս ենք ֆինանսների սղության հարցին։ Ասեմ, որ միայն գիտական լաբորատորիաների թարմացման համար անհրաժեշտ է մոտ 200 մլն ԱՄՆ դոլար, իսկ այս տարվա պետական բյուջեով գիտության ոլորտին հատկացվել է ընդամենը 28 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Գիտության ֆինանսավորման ծավալների էական ավելացման խիստ անհրաժեշտություն կա։

.

Մանե Հակոբյան

Теги: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

23:42 Топ сайтов казино, которые не стыдно рекомендовать
22:40 Экологичные решения при обустройстве современного офиса
18:18 Опубликованные документы по Нагорному Карабаху подтверждают: Пашинян - чудовище
18:12 Захарова считает неэтичной публикацию документов переговорного процесса по урегулированию карабахского конфликта
18:03 МИД РФ: Армения сама прервала переговоры по Карабаху и упустила возможности урегулирования
17:55 Последний парад "Гражданского договора"
17:49 Спецобувь: для кого, виды
17:44 Разбит экран ноутбука: какие варианты замены существуют и сколько это стоит
17:29 СНБ Армении задержала архиепископа Аршака Хачаряна
17:20 Сотрудники СНБ Армении заставляют священников не упоминать имени Католикоса во время Литургии
17:11 27 Святейших отцов выражают безоговорочную верность Католикосу Всех Армян
17:01 Казино JetTon Games: особенности игрового процесса
09:03 О чем рассказывают черепа
08:27 Если бы Пашинян понимал смысл письма Путину, он бы не опубликовал его
08:22 Ки-Уэстский документ легко "найти": Кочарян пояснил главную причину манипуляций Пашиняна
08:17 В Турции завели дело против журналистки за статью о Геноциде армян
20:05 Ложь раскрыта – Арцах мог остаться армянским
19:45 Представители армянской общины России награждены премиями Правительства РФ
18:21 Кии детские - как выбрать подходящий кий для юных игроков
18:10 The case is closed: был шанс заключить мирное соглашение и сохранить Карабах
18:06 Россия внимательно отслеживает и оценивает проекты Запада и Турции в регионе
18:01 Как Пашинян вышел на самого себя