Еркрамас

Понедельник, 02 февраля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Չեխիայում եւ Սլովակիայում

03.05.2013   
  
просмотры: 3134


Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 19-ին Բրատիսլավայում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որին մասնակցեցին եւ ելույթներ ունեցան Սլովակիայի հայ համայնքի եւ ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին, Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը, Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն։ Այնուհետեւ Բրատիսլավայի Սուրբ Կատարինա մատուռում Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ Տիրան աբեղա Պետրոսյանը եւ Չեխիայի, Սլովակիայի ու Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվը կատարեցին հոգեհանգստյան կարգ եւ ժամերգություն, որին հետեւեց Պրահայում ՀՀ դեսպանության հյուպատոս Դավիթ Ղուկասյանի ելույթը:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչվեց Չեխիայի Յիհլավա եւ Բռնո քաղաքներում։

Յիհլավայի «ՈՒրարտու» հայ-չեխական ընկերության ջանքերով բացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես, որից հետո Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի եւ «Ուրարտու» ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանի կողմից ծաղկեպսակներ դրվեցին Չեխիայում առայժմ միակ՝ Յիհլավայի հայկական խաչքարի մոտ։

Այնուհետեւ Սուրբ Հոգու եկեղեցում հոգեհանգստյան կարգ կատարեց եւ քարոզչական աղոթքով հանդես եկավ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Դեսպան Տիգրան Սեյրանյանն իր խոսքում անդրադարձավ Օսմանյան կայսրությունում 98 տարի առաջ իրականացված ոճրագործություններին, մինչ օրս Թուրքիայի կողմից շարունակվող ժխտման եւ ուրացման քաղաքականությանը։ Նա նաեւ երախտագիտության խոսքեր հղեց այն օտար գործիչներին, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը եւ ընդունում ու հարգում են հայ նահատակների հիշատակը։ Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը Երեւան կատարած այցի շրջանակներում ապրիլի 11-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, նաեւ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, ուր հետեւյալ գրառումն է կատարել թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. «Շուտով կլրանա հարյուր տարին այն սարսափների, որոնք տեղի ունեցան: Սա միայն ձեր պատմությունը չէ, այլ ամբողջ մարդկության»:

Նույն օրը Չեխիայի երկրորդ քաղաք Բռնոյի եկեղեցում Հայր Բարսեղ Փիլավչյանը մատուցեց հոգեհանգստյան կարգ եւ հանդես եկավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քարոզով։

 

Ապրիլի 24-ին դեսպան Սեյրանյանը եւ մի խումբ չեխահայեր ծաղիկներ մատուցեցին անվանի գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի կիսանդրու առջև: Հայ դիվանագետն իր խոսքում հայտնեց, որ այս տարի նշվում է պատմավեպի առաջին հրատարակության ութսունամյակը եւ կարեւորեց այս գեղարվեստական ստեղծագործության մեծագույն վավերագրական նշանակությունը: Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանն իր ելույթում նշեց, որ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը չափազանց կարեւոր է նրանով, որ դրանում իրադարձությունները ներկայացվում են օտարազգի հրապարակախոսի կողմից:

Հարգանքի տուրք մատուցվեց նաև ԱՄՆ 28-րդ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր եւ Հայկական հարցի արդարացի լուծման ջատագով Թոմաս Վուդրո Վիլսոնի հուշարձանին, որից հետո Չեխիայի հայ համայնքը Պրահայի կենտրոնում կազմակերպեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հանրահավաք-երթ, որին մասնակցեցին 250-ից ավելի չեխահայեր եւ չեխ համակիրներ:

 

Այնուհետեւ, Սուրբ Յեղիայի եկեղեցում սկսվեց Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումը, որին ներկա էին Չեխիայի խորհրդարանի անդամներ, ԱԳՆ աշխատակիցներ, Պրահայում հավատարմագրված մի շարք պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց ժամերգություն եւ կատարեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստյան կարգ, ինչպես նաեւ հանդես եկավ քարոզով: Այնուհետեւ ելույթ ունեցան ՀՀ դեսպանը եւ Չեխիայի խորհրդարանի սենատոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Յարոմիր Շտետինան: Վերջինս նշեց, որ պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի Չեխիան էլ խորհրդարանի մակարդակով միանա Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվին։

Ձեռնարկի ավարտից հետո դրա մասնակիցները տեղափոխվեցին հարեւանությամբ գտնվող չեխահայ նկարիչ Գոռ Ավետիսյանի InterArtGallery Gor ցուցասրահը, ուր դեսպանի եւ հայր Բարսեղ Փիլավչյանի մասնակցությամբ կատարվեց «Վերածնված Հայաստան» խորագրով Չեխիայի 16 հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

17:20 Символ эпохи и столп общины: К столетию Рафика Арамовича Маркаряна
11:03 Видеоновости Армении и Диаспоры за неделю (26 января – 1 февраля)
12:30 Atlantic Council навязывает включение Армении в "тюркский мир"
12:22 Свет от Ильхама?
11:08 Эчмиадзин осудил уголовное преследование членов Высшего духовного совета
10:24 В Краснодаре пройдет футбольный турнир имени Никиты Симоняна
01:33 ТОП-10 магазинов для большого тенниса: рейтинг проверенных продавцов инвентаря с отзывами
19:46 Арарат как "мишень" политики "реальной Армении"
19:27 Армению ждут совершенно другие выборы
19:20 Еще одна потенциальная буферная зона? К чему готовится Турция в Иране
18:45 Офисные светильники: от выбора до установки
18:17 Молодежь хочет лидера, которым могла бы гордиться: Пашинян не может быть таким лидером
11:44 Боеспособная армия? При Пашиняне мы этого не увидим!
11:13 Пашиняновцы нанесли очередной удар по армянской армии
10:59 Александр Адабашьян удостоен специального приза за вклад в российский кинематограф
10:35 Вечные принципы и временные подлости: или туда, или сюда
10:09 В ответ на обвинения в адрес ОДКБ Захарова напомнила о танцах Пашиняна в Арцахе (видео)
09:58 Власти Армении ликвидируют духовную службу в армии
09:46 Банный спа комплекс в Москве для идеального отдыха и заботы о здоровье
02:33 Главные археологические открытия 2025 года
15:42 ЕВРО-2026: Сборная Армении в четвертьфинале встретится с хорватами
15:29 Ядерный кошмар для Армении