Еркрамас

Среда, 04 февраля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դանիայում եւ Նորվեգիայում

03.05.2013   
  
просмотры: 2676


Այս օրերին Դանիայում եւ Նորվեգիայում տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցին:

Մասնավորապես, ապրիլի 19-ին տեղի ունեցան Դանիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպած երկու միջոցառումներ՝ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաեւ քննարկում՝ «Հայոց ցեղասպանության ընկալումը տարբեր սերունդների կողմից» թեմայով:

 

Ապրիլի 24-ին ոգեկոչման միջոցառում անցկացվեց Կոպենհագենի Սբ. Ստեֆան եկեղեցում: ՀՀ դեսպանության եւ Դանիայի հայ համայնքի կողմից ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրվեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը` իր խոսքում, մասնավորապես, նշելով. «Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա` դանիացի ժողովուրդը մեր կողքին է: Դանիայի հասարակության լայն շերտերը ստանձնեցին պատմական արդարության վերականգնողի դերը եւ պայքարեցին մինչեւ վերջ` դեմ հանդես գալով եւ թույլ չտալով Դանիայում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության դեմ ժխտողական քարոզչությանը»:

Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի շրջանակներում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառում անցկացվեց Կարեն Յեփփեի ծննդավայրում` Գյուլինգում: Արդեն ավանդական դարձած միջոցառմանը մասնակցեցին Կոպենհագեն, Օդենսե, Արհուս, Կոլդինգ քաղաքներից եկած հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մեծ թվով դանիացիներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ եւ լրագրողներ:

 

Միջոցառումն սկսվեց Գյուլինգի եկեղեցում, որտեղ ելույթներ ունեցան Գյուլինգի տեղական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկը եւ ՀՀ դեսպանը: Ելույթներից հետո արխիվի տնօրենը ներկայացրեց Հայոց ցեղասպանությունից փրկված երեխաների ու կանանց համար Կարեն Յեփփեի կողմից Հալեպում կատարված աշխատանքների մասին պատմող փաստավավերագրական եզակի լուսանկարներ եւ այդ ժամանակվա նկարահանված եւ դեսպանության աջակցությամբ թվայնացված ֆիլմեր:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաեւ Նորվեգիայում: Ապրիլի 21-ին «Amatøren» ուսանողական միությունը կազմակերպեց Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրությունը:

Ապրիլի 24-ին Օսլոյից ոչ հեռու գտնվող Օս քաղաքի բնագիտական համալսարանում ցուցադրվեց մեծ հայասեր եւ մարդասեր, Նորվեգացի միսիոներ Բուդիլ Բյորնի մասին պատմող «Ինձ կոչում են մայրիկ» փաստավավերագրական ֆիլմը:

Ապրիլի 28-ի Հայկական մշակութային միության նախաձեռնությամբ Օսլոյի եւ մերձակա բնակավայրերի հայերը այցելեցին Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան-ինստիտուտ, որի բակում է գտնվում հայ ժողովրդի մեծ բարեկամի գերեզմանը: Նրանք ծաղկեպսակներ դրեցին Ֆրիտյոֆ Նանսենի գերեզմանին եւ հանդես եկան ոգեկոչման խոսքերով:

Ոգեկոչման միջոցառում անցկացվեց նաեւ Նորվեգիայի մեծությամբ երկրորդ քաղաքում` Բերգենում Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված եւ Հայոց Ցեղասպանությունը ոգեկոչող խաչքարի մոտ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

12:27 Пашинян с Алиевым демонстрируют полное взаимопонимание
12:13 Кто танцует под дудку Пашиняна
04:00 Архиерейский собор как Сталинград в борьбе ААЦ с оккупантами
03:53 Наркологический центр в Краснодаре "Генезис"
03:29 Армения: Власть "способных на всё" нужно заменить властью действительно способных
03:24 Цифромация: новое измерение эволюции бизнеса
02:36 Арарат: Всемерная помощь Баку
02:01 "Морская Армения"
01:55 Первая в мире вакцина от рака мозга для детей проходит клинические тесты в Австралии
01:14 Правовые услуги для компаний и частных лиц: практика и подходы
00:23 В Армении зафиксировано существенное ухудшение основных демографических показателей
00:17 Что за "родину" нашли для себя армянские власти?
00:14 "Не знал, что Армения так красива": как блогер Арутюн Акопян познавал страну предков (видео)
23:58 Tonplay промокод и система бонусов: практический разбор
23:18 Самоопределение по разнарядке – откровения генсека ООН
22:57 МИД РФ надеется, что Армения не переориентируется под стандарты антироссийских блоков
22:45 Беспредельщики
22:38 Тон Плей: Игры, ставки и Telegram в одной экосистеме
21:55 Археологи нашли бронзовый щит царя Аргишти I
21:39 За что воюют армии?
20:57 Любовь как божественный дар: праздник Святого Саркиса отметили в Москве
20:08 InstaStorySpy.io: анонимный просмотр историй Instagram* без регистрации