Еркрамас

Понедельник, 12 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Մոսկվայում տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն

09.12.2013   
  
просмотры: 2736


Դեկտեմբերի 7-ի առավոտյան Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց վանական համալիրի տարածքում կանգնեցված խաչքարի առջեւ տեղի ունեցավ ծաղիկների եւ ծաղկեփսակների զետեղման արարողություն՝ ի հիշատակ 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի: Երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը մասնկացեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, ռուսաստանյան պետական, հասարակական եւ մշակույթի ոլորտի հայտնի գործիչներ, հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ եւ մոսկվաբնակ հայեր:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդես եկավ ներկաներին հասցեագրված ելույթով՝ ընդգծելով աշխարհի տարբեր հատվածներից եւ, մասնավորապես, Ռուսաստանից Հայաստան ժամանած պետական այրերի, բազմաթիվ փրկարարների, կամավորների եւ անհատների աջակցության կարեւորությունն՝ աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացման եւ երկրաշարժի հետեւանքների վերացման գործում: Դեսպան Եսայանի խոսքով, տեղի ունեցած արհավիրքի հանդեպ անտարբեր չմնացին բարեկամ ռուս ժողովրդի բազմաթիվ նվիրյալ զավակներ, ովքեր օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին ստեղծված ծանր իրավիճակում:

Արարողությանը մասնակցող ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ, Ռուսաստանի գրողների միության գերագույն խորհրդի նախագահ Յուրի Վորոբյովը վստահեցրեց, որ տեղի ունեցածն առաջին իսկ պահից միավորել է բազմաթիվ մարդկանց, իսկ նախկին ԽՍՀՄ երկրներից եւ հարյուրից ավելի պետություններից ժամանած կամավորներն աղետի գոտում անձնվիրաբար մասնակցել են մարդկանց որոնման աշխատանքներին:

Նույն օրը ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնում ՌԴ ԱԻՆ նախարար Վլադիմիր Պուչկովի կողմից, ով եւս մասնակցել է Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին,   «За содружество во имя спасения» եւ «За отличие в ликвидации ЧС» խորագրով մեդալներ են հանձնվեցին 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի փրկարարական աշխատանքների 25 մասնակցի՝ ՌԴ տարբեր քաղաքներից: «Փոխադարձ բարեկամություն՝ հանուն փրկության» մեդալով է պարգեւտրվել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:

Մեդալների հանձնման արարողությանը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յու.Վորոբյովը ներկաներին փոխանցեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վ.Մատվիենկոյի աջակցության խոսքերը: Այնուհետեւ  հաջորդել են ԱԻՆ նախարար Վ.Պուչկովի, ՌԴ-ում ՀՀ դեսպանի եւ մեդալներով պարգեւտրված նվիրյալների ելույթները: Վ.Պուչկովն իր խոսքում հիշատակել է տեղի ունեցած արհավիրքի ողջ ողբերգությունն ու հազարավոր մարդկանց փրկության գործում առաջ եկած բարդությունները: «Երկրաշարժը լուրջ դաս էր մեզ եւ մեր գործընկերների համար: Հայաստանում տեղի ունեցած աղետի հետեւանքների վերացման փորձից ելնելով՝ 1990թ. ստեղծվեց ռուսական Փրկարարական կորպուսը, որի հիման վրա հետագայում ստեղծվեց ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը», - ասել է Վլադիմիր Պուչկովը: Նա նաեւ հայտնել է, որ երկու երկրների կառավարությունների մակարդակով համաձայնություն է ձեռք բերվել արտակարգ իրավիճակների արձագանքման ռուս-հայկական հումանիտար կենտրոնի ստեղծման վերաբերյալ:

Պաշտոնական մասին հաջորդեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Եսայանի առանձնազրույցը ՌԴ ԱԻՆ նախարար Վ.Պուչկովի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրության հարցեր:

Ազգային կենտրոնում կազմակերպվեց նաեւ շրջայց, որի շրջանակներում համապատասխան սարքավորումների միջոցով կապ հաստատվեց նաեւ ՀՀ ԱԻՆ համապատասխան գերատեսչության հետ:

Նշենք նաեւ, որ այս օրերին ինչպես Մոսկվայում, այնպես էլ ՌԴ տարբեր քաղաքներում հայ համայնքների եւ տեղի իշխանությունների կողմից անցկացվում են  1988թ.-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված տարաբնույթ միջոցառումներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Теги: Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

14:35 Жизнь на тренажерах, или Кого не боится Пашинян
12:27 Танец Пашиняна или предсмертные судороги предательской власти
10:41 Конституция в Армении больше не действует
10:34 Сотни священнослужителей выразили свою безоговорочную преданность Католикосу Всех Армян
20:30 Ответ Федерации министру: "Достоинство армянина не нуждается в разъяснении"
18:32 Центр искусств "Муш": Анапскому очагу армянской культуры и творчества исполняется 5 лет
16:47 Религия в государстве Урарту: видеолекция в ГМИИ им. А.С.Пушкина
15:52 О Рубене Варданяне и… равнодушии
15:18 Баку может пойти на похищения людей в Армении
15:07 Армянский фильм с использованием ИИ-технологий признан лучшим на международном фестивале в Лос-Анджелесе
11:06 Озеро "примирения", или Что нас ждёт, если пашиняновская власть воспроизведется
10:46 Торговцы воздухом
10:07 Главное сегодня — сохранить право арцахцев на возвращение
09:02 Зачем Армении плодить церковников-раскольников и разных сектантов?
08:44 Армянский проект VS турецкий проект
18:27 Пашиняну нужен Католикос, который будет выполнять заказы Турции и Азербайджана
18:16 Хлебный якорь Армении
13:55 Обзор аквамарина
12:30 Симонян соврал, утверждая о контроле Арменией "110 кв. км территории Азербайджана"
11:25 Кто затянет "один пояс" на Южном Кавказе?
10:40 Выборы 2026: провальная армянская власть и еврорычаги воспроизводства
10:27 Крестный ход Пашиняна: реформы или политический захват?