Еркрамас

Среда, 04 февраля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Իտալական Բարի քաղաքում հայկական խաչքարի տեղադրման միամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

16.01.2014   
  
просмотры: 3036


Իտալիայի Բարի քաղաքում, օրերս տեղի է ունեցել հայկական խաչքարի տեղադրման միամյակին նվիրված միջոցառում: Խաչքարը զետեղվել է ի խորհրդանշումն հայ ժողովրդի երախտագիտության Բարիին եւ իր բնակիչներին, որոնք 1915-1922թթ. ընդունել են Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ թվով հայերի:

Արարողությանը մասնակցել են Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Բարիի քաղաքապետ Միկելե Էմիլիանոն, Իտալիայի Հայերի Միության նախագահ, պրոֆեսոր Պայքար Սիվազլյանը, Բարիում հայ համայնքի ղեկավար Ռուբեն Թիմուրյանը եւ մեծ թվով Բարիի քաղաքացիներ ու հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը խոսքով հանդես է եկել դեսպան Ղազարյանը, ով իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ հայկական խաչքարի տեղադրումը Բարիում` մի քաղաքում, որն ապաստան է տվել ցեղասպանությունից փրկված հայերին, հայերի եւ Հայաստանի երախտիքի խորհրդանիշն է: Դեսպան Ղազարյանը նաեւ նշել է, որ Բարիի քաղաքապետի եւ քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը` համամարդկային  արժեքներին հավատարիմ մնալու եւ քաղաքական խիզախության վառ օրինակ են` հանուն ցեղասպանությունների կանխարգելման եւ ժխտողականության դատապարտման միջազգային գործընթացի:

Քաղաքապետ Էմիլիանոն իր ելույթում նշել է, որ երջանիկ է գտնվելու այս վայրում: Քաղաքապետը հավելել է, որ խաչքարի տեղադրումը` ընդամենը մի փոքր, բայց, այդուհանդերձ, կարեւոր եւ արժանավոր քայլ էր` պատմական արդարության վերականգնման դժվարին ճանապարհին: Նա իր հերթին իր եւ համաքաղաքացիների երախտիքի զգացմունքն է արտահայտել տեղի հայ համայնքին, որը ջանքեր չի խնայում հանուն Բարիի զարգացման ու բարօրության:

Տոնակատարությունը շարունակվել է Բարիի քաղաքային խորհրդի դահլիճում, ուր տեղի է ունեցել բարիահայ բանաստեղծ` գրականության ասպարեզում 1953թ. Նոբելյան մրցանակի թեկնածու Հրանտ Նազարյանցի անվան հետազոտական կենտրոնի եւ քաղաքապետարանի մրցանակաբաշխության արարողությունը:

Իտալիայում ՀՀ դեսպանը եւ քաղաքապետ Էմիլիանոն պարգեւներ են հանձնել պրոֆեսոր պրոֆեսոր Գեղամ Ջ. Բոլոյանին` Աղավնի Պողոսյանի «Արյան կանչը» եւ «Հուշեր 1915թ. Հայոց ցեղասպանության մասին» աշխատությունների թարգմանության համար:

Տոնակատարության շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպան Ս.Ղազարյանը հարցազրույց է տվել իտալական հանրային RAI հեռուստատեսության նորությունների ծրագրի թղթակցին, որում անդրադարձել է Բարիում հայկական խաչքարի տեղադրմանը, Բարիի քաղաքային իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերին եւ, այդ համատեքստում, ժխտողականության դատապարտման անհրաժեշտությանը, հավելելով, որ Բարիի հետ  փոխգործակցության նոր էջ է բացվում, որն իր մեջ կընդգրկի տնտեսական, մշակութային եւ ապակենտրոնացված համագործակցության այլ ոլորտները:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, մշակույթ/culture, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

12:27 Пашинян с Алиевым демонстрируют полное взаимопонимание
12:13 Кто танцует под дудку Пашиняна
04:00 Архиерейский собор как Сталинград в борьбе ААЦ с оккупантами
03:53 Наркологический центр в Краснодаре "Генезис"
03:29 Армения: Власть "способных на всё" нужно заменить властью действительно способных
03:24 Цифромация: новое измерение эволюции бизнеса
02:36 Арарат: Всемерная помощь Баку
02:01 "Морская Армения"
01:55 Первая в мире вакцина от рака мозга для детей проходит клинические тесты в Австралии
01:14 Правовые услуги для компаний и частных лиц: практика и подходы
00:23 В Армении зафиксировано существенное ухудшение основных демографических показателей
00:17 Что за "родину" нашли для себя армянские власти?
00:14 "Не знал, что Армения так красива": как блогер Арутюн Акопян познавал страну предков (видео)
23:58 Tonplay промокод и система бонусов: практический разбор
23:18 Самоопределение по разнарядке – откровения генсека ООН
22:57 МИД РФ надеется, что Армения не переориентируется под стандарты антироссийских блоков
22:45 Беспредельщики
22:38 Тон Плей: Игры, ставки и Telegram в одной экосистеме
21:55 Археологи нашли бронзовый щит царя Аргишти I
21:39 За что воюют армии?
20:57 Любовь как божественный дар: праздник Святого Саркиса отметили в Москве
20:08 InstaStorySpy.io: анонимный просмотр историй Instagram* без регистрации