Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր ֆեյսբության էջում գրել է.
«Իմ լավ ընկեր Ջոն դել Սեստոն Հրանտ Դինքի մասին մի տեսանյութ է պատրաստել, որը տեղ կգտնի իմ հոր՝ Խաչատուր Թանկյանի նոր՝ «Ինչպես մոռանանք» տեսահոլովակում:
Հրանտ Դինքը թուրքահայ գրող և խմբագիր էր, ով սպանվեց Թուրքիայում 2007-ին, վավերագրական Ճչացողներ-ում (With SOAD) հայտնվելուց հետո, որտեղ նա հարցազրույց էր ունեցել Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտման մասին, որից հետո նրան ցանկացան դատապարտել Թուրքիայում 301 հոդվածով:
Մինչ օրս՝ Թուրքիան ունի մարդու իրավունքների պաշտպանության սարսափելի գրանցումներ և աշխարհում լրագրողների բանտարկությամբ գրավում է ամենաբարձր տեղը»:
Yerkir.am