NEWS.am-ը ներկայացնում է «Nouvelles d'Arménie»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է հայ-ֆրանսիական այս պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը:
France-Presse գործակալությունը հունվարի 27-ին հաղորդեց, որ Ֆրանսուա Օլանդը «կոչ է արել Թուրքիային կատարել հիշատակի պարտքը»: Սակայն նրա խոսքերի իրականությունը, ձայնի տոնայնությունը, էլիպտիկ արտահայտությունները ավելի զգույշ գնահատական են պահանջում: Հանրապետության նախագահը չափավոր էր՝ ձգտելով խնայել թուրքական կողմից նեղացկոտ ազգայնականությունը: Փարիզի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների զգալի բարելավումից հետո նրա այցն առաջին հերթին տնտեսական նպատակներ է հետապնդում: Չէր կարելի վտանգել դրանք անզուսպ հայտարարություններով: Պետության ղեկավարն առաջին հերթին Թուրքիա է այցելել պայմանգրերի ստորագրման համար: Նույնիսկ եթե թուրքական լիրայի ճգնաժամը, որը տարվա ընթացքում կորցրեց իր արժեքի 30 տոկոսը, այս երկրի հետ առեւտուրի հաջողությունը հիպոթետիկ է դարձնում:
Այնուամենայնիվ, եթե նույնիսկ Օլանդը փորձում էր դաշտը մաքրել Հայկական հարցից, նա չշրջանցեց այն: Ակնարկելով 2001թ.-ին ցեղասպանության ճանաչման մասին, նա հիշեցրել է Ֆրանսիայի պարտավորության մասին տեղափոխել իր օրենսդրությունը 2008թ.-ին Եվրամիության Շրջանակային որոշման մեջ ընդդեմ ռասիզմի, այլատյացության ու ժխտման: Սահմանադրական խորհրդի նրա վկայակոչումը, որը մերժել էր Բուայեի օրենքը, այս համատեքստում, անկասկած, մտադիր էր մեղմել Թուրքիայի ղեկավարությանը: Այս մեկնաբանությունները նրա նախկին դիրքորոշման ոգով էին: Բուայեի օրենքի մերժումից հետո նա միշտ հանդես էր գալիս հօգուտ օրինագծի, որը կկարողանա համաձայնեցնել Սահմանադրության հետ պաշտպանությունը ժխտումից: «Իրավունք, ոչինչ բաից իրավունքից», - պնդում էր նա՝ խուսափելով քաղաքական ռիսկից: Սոցիալ - ժողովրդավարական ուժերն են ստիպում:
Թեեւ մեծ տեղաշարժեր չեն սպասվում, 2015թ.-ի նախօրեին խորհրդանշական խոսքերն ու շարժումները ողջունելի կլինեին: Օլանդն իր քնարականությամբ գերադասեց զգույշ կառավարել իր խոստումները, որոնց համար պատասխանատում է ֆրանսիացիների առաջ: Այժմ մնում է տեսականը գործնականի վերածվի: Այս համատեքտում նրա հանդիպումը Ռաքել Դինքի հետ երկու հաղորդագրություն է պարունակում՝ կապված մարդու իրավունքների հետ ու հիշատակի առաջ պարտքի հետ: Հավանաբար: Մենք ցավակցում ենք… Նույնիսկ եթե հարյուր տարի շարունակ հայ ժողովուրդը միայնակ կրում է տառապանքների աննկարագրելի ծանրությունն իր հոգում ու արյան մեջ: