Еркрамас

Вторник, 27 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Օջալանին քննադատելիս ծուռ նստող ծուռ խոսացողները

05.02.2014   
  
просмотры: 8189


Թուրքիայի քրդական «Օզգյուր գյունդեմ» պարբերականի սյունակագիր Այշե Գյունայսուն հայերին ուղղված Օջալանի ուղերձը քննադատողներին պատասխանել է «Օջալանին քննադատելիս ծուռ նստող ծուռ խոսացողները» հրապարակումով։

Այշե Գյունայսուի հրապարակումը ներկայացնում ենք Akunq.net-ի թարգմանությամբ։

Հայերին ուղղված նամակում Բեսե Հոզաթի խոսքերին տեր կանգնելու համար Աբդուլլահ Օջալանին առավել խիստ քննադատողների մեջ առկա է նաև թուրք ընդդիմադիր մտավորականության մի խավ, որն ինքնավարություն պահանջող քրդերին «քուրդ ազգայնական» է անվանում, Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցում համառ եղող հայերին` «հայ ազգայնական», և կարծում, թե այս երկու ազգայնականությունները «վատ» են, քանի որ չեն տարբերվում թուրքական ազգայնականությունից: Սույն թուրք մտավորականության խավը, որն, ըստ իմ համոզման, էական դերակատարում ունի այս երկրի` ժողովրդավարության, մարդու իրավունքների, մտքի ազատության ուղղությամբ փոխվելու գործում, միևնույն ժամանակ ստանձնել է հաճախակի զսպանակը սեղմելու գործառույթը:

Օրինակ` հայերի դեմ կատարված «զուլումը», «կոտորածը», «մեծ աղետը» տեսնենք, հասկանանք, ցավը կիսենք, ազատվենք այն չտեսնելու հետամնաց մտայնությունից, առաջ գնանք, բայց` մինչև որոշակի տեղ: Այդտեղ սեղմենք զսպանակը. չօգտագործենք Ցեղասպանություն բառը: Չպայքարենք Ցեղասպանության ժխտման դեմ: Օտար երկրները թող չարգելեն Ցեղասպանության հերքումը: Թող այստեղից ձայներ չհնչեն Ցեղասպանության ժխտումն արգելելու դեմ: Թող հայկական սփյուռքը չաշխատի Թուրքիայի դեմ: Ի տարբերություն այստեղի «լավ» հայերի` սփյուռքի «վատ» հայերը թող վնաս չտան Թուրքիայում ընթացող ժողովրդավարության պայքարին:

Օրինակ` Բասքըն Օրանը Օջալանի նամակի վերաբերյալ գրած իր քննադատական հոդվածում զուգահեռներ է անցկացնում Էրդողանի և Օջալանի միջև. «Դա Էրդողանն ավելի վաղ Դիարբեքիրում էր արել: Օջալանի, Վերին Միջագետքում և Սիրիայում քաղաքական մրցակից Բարզանիին հրավիրելով, երբ «գործընթացում» նրա զուգընկերոջը հանել էր Օջալանի դեմ, միջոցներ էր ձեռնարկել նաև քրդերի հավանական հակազդեցության դեմ. արտասանել էր «Քուրդիստան» բառը: Այսքան տարի եղած վատ նյութական պայմանների, բայց հիմնականում ինքնության ժխտման դեմ կիրառված դույզն-ինչ սփոփող մի բառ, որը մի փոքր կհովացներ «լեռնային թուրքեր» քրդերին` «Քուրդիստան»»:

Բասքըն Օրանը նշում է, թե Օջալանն էլ է նույն բանն անում. «Ցեղասպանություն» բառն օգտագործելով` «հովացնում է հայերի սիրտը»: Որպես նման պատեհապաշտ, օպորտունիստական մարտավարություն ներկայացրածն իրականում, ինչպես նշում է «Ակօսի» խմբագիր Ռոբեր Քոփթաշը, այնպիսի մի բան էր, որ Թուրքիայում մեկ այլ քաղաքական գործչից լսելը երևակայել անգամ չէր կարելի. Օջալանը Թուրքիային կոչ էր արել ճանաչել Ցեղասպանությունը:

Նույն Բասքըն Օրանն այն անձն էր, ով հիշյալ հոդվածը գրելուց երկու շաբաթ առաջ` 2014 թ. հունվարի 18-ին, Անկարայի Մտքի ազատություն նախաձեռնության և Արևմտահայոց ազգային խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված` «Հրանտ Դինքի մահափորձին անդրադառնալ` 2015-ի հեռանկարով» խորհրդաժողովում դեմ էր հանդես եկել 1915-ը որպես «Ցեղասպանություն» բնորոշելուն: Նա պահանջել էր Ցեղասպանություն բառի փոխարեն կիրառել կոտորած բառը: Նա «չափից դուրս արմատական» էր համարել  այն պահանջների տեսքտի առաջին երկու հոդվածները, որ մտադիր էին որպես հայտարարություն հրապարակել, պահանջել, որ դրա համար առանձին ժողով գումարեն, այդպիսով խոչընդոտել, որ վերոնշյալ ֆորումի վերջնական հայտարարությունը հրապարակվի, և տեսքտը հրատարակվել էր որպես Անկարայի Մտքի ազատություն նախաձեռնության հաղորդագրություն: «Չափից դուրս արմատական» համարված երկու պահանջները հետևյալն էին.

1. Ճանաչում, ներողություն և հատուցում. ճանաչումից հետո անկեղծ ներողություն և մեղավորների բացահայտում: Օրինակ` որպես նախագահական նստավայր օգտագործվող` Քասապյան ընտանիքի առանձնատունը վերադարձնել նրա այժմյան ժառանգորդներին:

2. Վերջ տալ ժխտողականությանն ուղղված գործունեությանը. լուծարել վարչապետարանին կից գործող «Անհիմն Ցեղասպանության պնդումների դեմ պայքարը համակարգող խորհուրդը»:

Այսինքն, կարճ ասած, դեմ-հանդիման ենք հետևյալ իրավիճակին. այն Բասքըն Օրանը, ով համոզված է, թե Ցեղասպանություն բառը չպետք է կիրառել, Ցեղասպանության հերքման դեմ պայքարը «չափից դուրս արմատական» է համարում, ժխտման դեմ պայքարին ուղղված խորհրդաժողովը որոշ առումով սաբոտաժի է ենթարկում, այս անգամ շրջվում է և Օջալանի` ժխտողականության դեմ ուղղված և Ցեղասպանության ճանաչումը պահանջող խոսքերը հավասարեցնում Էրդողանի էժանագին խորամանկությանը և արհամարհում դրանք:

Ինքս, որպես այս սյունակում Օջալանի և Քրդական ազատության շարժման առաջնորդների` թուրք-քրդական իսլամական եղբայրությունը հիշեցնող խոսքերը և Հայկական հարցի նկատմամբ տեսակետը բազմիցս քննադատած հեղինակ, բոլորին կոչ եմ անում` Օջալանին քննադատելիս ծուռ նստել, բայց շիտակ խոսել:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, քրդեր/kurds

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

12:34 День памяти в Армении: от официальных церемоний до страхов премьера
11:03 Илон Маск и "Черный принц"
10:51 Люди бывают "демократами", когда не находятся у власти
10:16 О Пашиняне, турецкой пропаганде, Армянском Вопросе и КГБ
02:29 Выбор цемента М400 или М500 для фундамента частного дома
01:58 Секретный документ 1920 года раскрывает планы Турции по ликвидации Армении. Прошло более 100 лет, а планы остаются прежними
01:52 Рейтинги букмекеров: как не потеряться в мире ставок
23:57 Пашинян сохранит напряженность в вопросе Армянской Церкви до выборов
23:46 Выбор, которого никто не должен избежать
21:58 В чём феномен успеха KIA в России?
21:14 Реальный ресурс картриджа 85A: сколько страниц на практике
19:54 Самвел Карапетян: Вместе мы выйдем из этого режима унижения и достигнем процветания
19:42 "Союз Арцах" сформировал электронную базу предпринимателей-арцахцев
19:27 Иммуногистохимический анализ в патоморфологии: от диагностики к лечению
17:59 День памяти и преклонения погибшим воинам. Но почему 27 января?
17:35 Активность избирателей в Армении может исключить воспроизводство власти
17:03 "Стальной мандат" Пашиняна
16:52 Шары для романтического сюрприза: как создать нужное впечатление
16:40 Спасибо, что живой?
11:52 Опубликован список крупнейших налогоплательщиков Армении
11:18 Из дела Аршака Србазана исчезло ключевое доказательство?
10:57 Футзальный триллер: Сборная Армении – в плей-офф Евро-2026