Լուրեր
նորություններ/news

Պյատիգորսկի համալսարանի ուսանողները հանդիպել են հայկական եկեղեցու ավագ քահանայի հետ

Պյատիգորսկի համալսարանի ուսանողները հանդիպել են հայկական եկեղեցու ավագ քահանայի հետ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Միջազգային սերվիսի, զբոսնաշրջիկության և օտար լեզուների ինստիտուտին առընթեր Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնում կայացել է «Հոգևոր դաստիարակության դասեր» ակումբի հերթական նիստ, որին մասնակցել է Կիսլովոդսկ քաղաքի «Սուրբ Վարդան» հայկական եկեղեցու ավագ քահանա Տեր Սարգիսը:

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում: Հետաքրքիր զրույցից հետո Տեր Սարգիսը սիրով պատասխանել է բոլոր հարցերին՝ ընդգծելով, որ ամեն անգամ նա գալիս է կենտրոն ոչ թե իբրև հյուր, այլ իբրև հին ընկեր: Զրույցի ավարտին Տեր Սարգիսը հրավիրել է ուսանողներին այցելել Կիսլովոդսկի հայկական եկեղեցի: