Լուրեր
նորություններ/news

Կիեւում կայացել է Ուկրաինայի հայերի միության ամփոփիչ տարեկան կոնֆերանսը

Կիեւում կայացել է Ուկրաինայի հայերի միության ամփոփիչ տարեկան կոնֆերանսը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Դեկտեմբերի 25-ին Կիեւի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կայացել է Ուկրաինայի հայրեի միության տարեկան ամփոփիչ կոնֆերանսը:

Կոնֆերանսին մասնակցել են կրոնական համայնքների, երիտասարդական կազմակերպությունների, հոգեւորականության ներկայացուցիչների, պատվավոր հյուրեր: Կոնֆերանսը ղեկավարել ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Կոնֆերանսին ընթերցվել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու վարչապետ Նիկոլայ Ազարովի ողջույնի ուղերձները: Միջոցառմանը ներկայացվել են հայկական համայքնի կյանքի վերաբերող ֆիլմեր, ներկայացվել են ՈւՀՄ շրջանակներում իրականացվող ծրագրերը:

Կոնֆերանսի ավարտին Վիլեն Շատվորյանը ներկայացրել է 2014-ի ծրագրերը: Հայկական համայնքի համար շարունակում է առաջնային լինել Կիեւում հայկական եկեղեցու կառուցումը, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am