Լուրեր
նորություններ/news

Ուկրաինայում կայանալու է գիտական կոնֆերենցիա՝ նվիրված հայկական Սփյուռքի մշակույթին և արվեստին

Еркрамасу - 30 лет (1996-2026)

Նոյեմբերի 19-20-ին Լվով քաղաքում կայանալու է «Ուկրաինայի հայ համայնքի մշակույթն ու արվեստը» խորագրով գիտա-գործնական կոնֆերենցիա՝ նվիրված հայտնի ուկրաինացի գիտնական Յարոսլավ Դաշկևիչի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստնաի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով Ուկրաինայի հայերի միությանը, կոնֆերենցիան կնպաստի հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրմանը և հայ-ուկրաինական ընկերական կապերի ամրացմանը:

Կոնֆերենցիային կմասնակցեն հայտնի հայագետներ և երիտասարդ հետազոտողներ Ուկրաինայից և արտերկրից: Կոնֆերենցիայի կազմակերպիչները Ուկրաինայի Մշակույթի նախարարությունը և Ուկրաինայի հայերի միությունն են: Նիստերի մի մասը կանցկացվի Ուկրաինայի Կաթոլիկական Համալսարանում: