Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ուկրաինայում
Ապրիլի 24-ին Կիեւի Ս. Աստվածածին եկեղեցում տրվեց պատարագ եւ կատարվեց հոգեհանգստի արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին մասնակցեցին հայ համայնքի ներկայացուցիչներ, Կիեւ քաղաքի ղեկավարության, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ–ների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, գիտության եւ մշակույթի գործիչներ եւ այլն: Միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը նշեց, որ այս օրերին ողջ հայ ժողովուրդը` Հայաստանում եւ սփյուռքում, կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ՝ մեկ անգամ եւս բերելով իր խոնարհումը եւ հարգանքի տուրքը անմեղ զոհերի հիշատակին: