Լուրեր
նորություններ/news

Հինգամյա Խաչատուր Խաչատրյանի համար օգնության հավաքումը շարունակվում է

Հինգամյա Խաչատուր Խաչատրյանի համար օգնության հավաքումը շարունակվում է
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Մենք կանոնավորապես տեղեկացնում ենք մեր ընթերցողներին Պյատիգորսկում ապրող Խաչատուր Խաչատրյանի բուժման համար դրամամիջոցների հավաքման մասին: Բուժումը շարունակվում է եւ բավականին հաջող ընթանում: Երեխայի վիճակի մեջ դրական դինամիկա է նկատվում, շնչառությունը հանգիստ է դարձել՝ առանց խռխռոցի, խզզոցի եւ հեւոցի: Խաչատուրիկը շարունակ (կարճ ժամանակով) այցելում է մանկապարտեզ, որտեղ նրան սիրում են, խաղում նրա հետ եւ որտեղ նա բոլորի ուշադրության կենտրոնում է գտնվում: Լոգոպեդի հետ ամենօրյա պարապմունքների շնորհիվ, կակազությունը նվազել է, եւ երեխան սկսել է ավելի լավ խոսել: Բոլոր այդ փոփոխությունները կատարվում են ծնողների, բժշկների հոգատարության եւ թանկարժեք բուժման շնորհիվ, որը հնարավոր է դարձել բարեգործերի օգնությամբ: Խաչատուրին օգնություն ցուցաբերած մարդկանց մեջ քիչ չեն նաեւ մեր թերթի ընթերցողները: Այժմ հավաքված է «Տրակլիր» թանկարժեք դեղի երկրորդ տուփը գնելու համար անհրաժեշտ գրեթե ամբողջ գումարը (189 000 ռուբլի) եւ այդ դեղամիջոցի մաքսատան մեջ համապատասխան գրանցման համար անհրաժեշտ գումարը (25 000 р.): Հիշեցնենք, որ բուժման լրիվ կուրսի համար պահանջվում է «Տրակլիր» դեղի երեք տուփ, ինչի կապակցությամբ «Երկրամաս» թերթի խմբագրությունը դիմում է իր ընթերցողներին՝ օգնության ցուցաբերման շարունակելու խնդրանքով: Օգնե’նք հայ տղային առողջ մեծանալ:

Խաչատուրի ծնողները շարունակ տրամադրում են մեր խմբագրությանը տեղեկություններ՝ ինչպես երեխայի բանկային հաշվին փոխանցվող գումարներին, այնպես նաեւ իրականացվող ծախսերի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Պյատիգորսկում ապրող Խաչատուր Խաչատրյանը երկու տարի առաջ ընկել էր մեքենայի տակ եւ կանգնած էր մահվան շեմին: Երեխան գանգի ոսկորների բազմաթիվ կոտրվածքներ էր ստացել, նրա թոքերը պատռված էին (երկկողմանի պնեվմոտրաքս), երեխան չէր կարողանում շարժվել, չէր կարողանում անգամ սնունդ կուլ տալ, որոշ ժամանակով կոմայի մեջ էր ընկել: Բժշկները անընդհատ պնդում էին. «Շանս չկա, հույսը դրեք Աստծո վրա»: Ինչ-որ հրաշքով Խաչատուրին կարողացան փրկել, բայց ամբողջ ժամանակ տղան գտնվում է բժշկների անխոնջ ու անդադար հսկողության տակ եւ թանկարժեք բուժում է ստանում:

Բարի մարդկանց՝ այդ թվում նաեւ «Երկրամաս» թերթի ընթերցողների օգնության շնորհիվ, երեխան Մոսկվայի հիվանդանոցում անցել է ուռուցքի ճառագայթահարման բուժագործություն (վթարի հետեվանքը) եւ պատրաստվում է ուղեղի վիրահատման եւ գանգի վերականգնման համար:

Երեխային անհրաժեշտ է անցնել «Տրակլիր» դեղամիջոցով բուժման կուրսը: Դեղի մեկ տուփի գինը՝ 189 հազար ռուբլի: Երեխային պետք է երեք նման տուփը, սակայն Խաչատուրի ծնողները այսքան փող չունեն:

Խնդրում ենք օգնություն փոխանցել ստորեւ նշված հաշիվներին՝

Северо-Кавказский банк Сбербанка России город Ставрополь, проспект Карла Маркса, 84, тел. 26-02-05, 26-02-06.

(«Սբերբանկ Ռոսսիի» բանկի Հյուսիսային Կովկասի բաժանմունք, ք. Ստավրոպոլ, Կառլ Մարքսի պ., 84 շ., հեռ.՝ 26-02-05, 26-02-06)

к/с 30101810600000000660

р/с 40817810560002501330

БИК 040702660

ИНН 7707083893

код по ОКОНХ 96130

код по ОКПО 09231706

КПП263402001

Получатель – Хачатрян Асмик Михайловна (Ստացող՝ Հասմիկ Խաչատրյան)

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարեք երեխայի մորը՝ Հասմիկ Խաչատրյանին հետեւյալ հեռախոսահամարով՝ 8 (918) 793-12-27.

Դրամամիջոցներ կարելի է փոխանցել նաեւ Web-Money համակարգի միջոգով

Ռուբլիով փոխանցման համար՝ R388417275707

ԱՄՆ դոլարով փոխանցման համար՝ Z364931521557

Եվրոյով փոխանցման համար՝ E141643019789