Լուրեր
նորություններ/news

Զրույցը կշարունակվի: Ազատություն ֆիզիկական եւ ոչ միայն

Զրույցը կշարունակվի: Ազատություն ֆիզիկական եւ ոչ միայն
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Երևանցի Մհեր Ենոքյանը շատ է սիրում զբոսնել Աբովյան փողոցով: Բայց այդ փողոցում գործող «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանում լինել նրան դեռ չէր վիճակվել: Հիմա այդ բացը կլրացվի: Ճիշտ է, ֆիզիկապես Մհերը այնտեղ հիմա էլ չի մտնի, քանի որ ցմահ պատիժ է կրում՝ «Նուբարաշեն» քրեական-ուղղիչ հիմնարկում: Սակայն սրճարանը կհյուրնկալի նրա «Ես զրուցում եմ քո հետ, ՄԱՐԴ» գիրքը: Այնպես որ Մհերի երազանքը վաղը, կարելի է ասել, որոշակի առումով իրականություն կդառնա:

Դեկտեմբերի 15-ին «Արտ Բրիջում» կկայանա վերոհիշյալ գրքի շնորհանդեսը: Գրքի վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է քաղցկեղով տառապող երեխաներին:

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին, որ երազանքս կատարվի,- նշել է այդ առիթով Մ.Ենոքյանը իր «Նուբարաշենից» հղած դիմում-նամակում:- Ես` ցմահ դատապարտվածս, գրքի հեղինակ դարձա ՄԱՐԴԿԱՆՑ շնորհիվ, ովքեր ուրիշի համար ցավել գիտեն»:

Այժմ Մհերը 36 տարեկան է: Արդեն տասնհինգ տարի է, ինչ բանտում է: Նա դատապարտվել էր մահապատժի 1996-ին, երբ Պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող էր: Նրան մեղադրեցին համակուրսեցու սպանության մեջ: Հետագայում մահապատիժը ցմահ բանտարկության փոխվեց: Ոչ դատարանում, ոչ էլ մինչ որս Մհերն իրեն մեղավոր չի ճանաճել: Նա պնդում է որ մեղավոր չէ: Եվ շարունակում է պայքարել հանուն արդարության վերականգման:

Անցած տարիների ընթացքում Մ.Ենոքյանի ընտանիքը գործը վերանայելու խնդրանքով առնվազն մի քանի տասնյակ դիմում է ուղղել Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ պետական տարբեր ատյաններ: Բոլոր դիմումներն անարդյունք են մնացել: Չստանալով վորևէ հուսադրող արձագանք, Մ.Ենոքյանը 2004 եւ 2009 թվականներին ՔՈՒՀ-երից փախուստի է դիմել: Բնականաբար, իշխանությունները դա չհանդուրժեցին ու նրան վերադարձրին բանտ:

Այնուամենայնիվ, Մհերը չի հուսահատվում: Նա ստեղծագործում է, նկարում, ընկերների օգնությամբ Ինտերնետում բլոգ է վարում (չնայած որ համակարգչից օգտվելու հնարավորություն բանտում, իհարկե, չունի): Մի խոսքով, ամեն կերպ ջանում է ապրել ակտիվ հասարակական կյանքով:

Աշոտ Գարեգինյան