Լուրեր
նորություններ/news

Ռուսաստանում սկսել է հրատարակվել նոր հայկական թերթ

Ռուսաստանում սկսել է հրատարակվել նոր հայկական թերթ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հեռացող տարվա դեկտեմբերին Ռուսաստանում լույս է տեսել «Вестник Армян Петербурга» («Պետերբուրգի հայերի տեղեկագիր») անունով նոր հայկական պարբերական: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, այդ պարբերականը 2011 թվականից գործող www.spbarm.ru կայքի հետ միասին կազմում է «Вестник Армян Петербурга» համանուն տեղեկատվական ռեսուրսը:

Պարբերականի խմբագրությունը (գլխավոր խմբագիր՝ Ալեքսանդր Նազարով, հիմնադիր եւ հրատարակիչ՝ «Վիկտորի գրուպ» ՍՊԸ) ռեսուրսի հիմնական նպատակներ է համարում հետեւյալները՝ Պետերբուրգի հայերի մշակութային եւ հասարակական կյանքի մասին ընթերցողներին տեղեկացնելը, Սանկտ-Պետերբուրգում բնակվող տարբեր ժողովուրդների եւ դավանանքների ներկայացուցինչների միջեւ բարյացակամության ու փոխադարձ հարգանքի մակարդակը բարձրացնելը, ինչպես նաեւ ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչներին հասարակությանը իրենց գործունեության հետ ծանոթացնելու հնարավորություն տալը:

Նշենք, որ մինչեւ 2011 թվականը շատ տասնամյակների ընթացքում Ռուաստանի հյուսիսային մայրաքաղաքի հայերը չեն ունեցել աշխարհիկ պարբերական: Այսպիսով, «Вестник Армян Петербурга» թերթի լույս տեսնելը պետք է հիմնավորապես փոխի Ռուսաստանի Հյուսիս-Արեւմուտքի լրատվադաշտում ստեղծված իրադրությունը: