Լուրեր
նորություններ/news

Մոսկվայում առաջին անգամ կնշեն հայոց գրերի օրը

Մոսկվայում առաջին անգամ կնշեն հայոց գրերի օրը

Մոսկվայում առաջին անգամ կնշեն հայոց գրերի օրը, այն կհամախմբի հայրենիքից հեռու ապրող հայերին եւ հնարավորություն կտա ավելին իմանալ հայկական հնագույն մշակույթի մասին:  Տոնի առանցքային իրադարձությունը կդառնա Մատենադարանի հնագույն ձեռագրերի ցուցադրությունը:  Բացի դրանից, հյուրերին կպատմեն  Մեսրոպ Մաշտոցի (361-440թթ.) մասին:

«Սա շատ կարեւոր տոն է հայերի համար: Մենք  կպատմենք հայոց գրերի պատմությունը, որի շնորհիվ մեզ են հասել բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր: Ցույց կտանք մեր մշակույթի հարստությունը», — ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:  «Բացի դրանից, Ռուսաստանում նման տոնի առկայությունը հաստատում է, որ լեզվական բազմազանությունը, լեզուների պահպանումը մեծ նշանակություն ունի այստեղ: Դա շատ կարեւոր է, չպետք է մոռանալ սեփական լեզուն, ավանդույթները, մշակույթը», — հավելել է նա:

Տոնական երեկոն կշարունակվի հայ եւ ռուս արտիստների մասնակցությամբ համերգով եւ Մեսրոպ Մաշտոցի մասին ֆիլմի ցուցադրությամբ:

Ըստ Աբրահամյանի՝ Ռուսաստանում հայկական սփյուռքն այսօր միավորում է 2,5 միլիոն մարդու, իսկ Մոսկվայի մարզում՝  600 հազար մարդու: Ռուսական թեմը Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ թեմն է, այսօր այն ունի 70 ծուխ:

Տոնական միջոցառումներն այժմ ամեն տարի նշվելու են ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում: Այս անգամ տոնը հաամընկնում է Մոսկվայում Երեւանի օրերի բացմանը, որոնք տեղի կունենան նոյեմբերի 26-29-ին:

Տոնական միջոցառումների ավարտին Երեւեանը եւ Մոսկվան Համագործակցության ծրագիր կստորագրեն՝ երկու քաղաքների գործադիր իշխանությունների մարմինների միջեւ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am