Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է համոզել բոլոր եվրոպական երկրներին` օրենք ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին. գրում է թուրքական Hurriyet օրաթերթը:
Թերթի տեղեկություններով` Սարկոզին առաջարկել է ԵՄ բոլոր երկրներին այդ հարցով շրջանակային համաձայնագիր ստորագրել:
Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ ԵՄ-ում Գերմանիայի նախագահության ընթացքում արդեն ընդունվել է ռասիզմի, ռասային խտրականության, քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության դեմ կոնվենցիա, նաեւ քրեականացվել է Հոլոքոստի ժխտումը: Նշվում է, որ Ֆրանսիան արդեն մի շարք քայլեր է կատարել այդ ուղղությամբ, սակայն մյուս եվրոպական երկրները դեռ չեն արձագանքել Սարկոզիի առաջարկին:
http://www.yerkir.am