Ստամբուլում վերաբացվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
·1 րոպե
Վեցամսյա վերականգնողական աշխատանքներից հետո երեկ Ստամբուլի Շիշլի թաղամասում վերաբացվել է հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ մատուցվել է առաջին պատարագը:
Թուրքական Cihan գործակալության տեղեկացմամբ` արարողությանը ներկա են եղել Մյունխենի բուրգոմիստր Քրիստիան Ուդեն, Շիշլիի քաղաքագլուխ Մուստաֆա Սարըգյուլը, Կ.Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որը շնորհակալություն է հայտնել եկեղեցին քաղաքապետարանի միջոցներով վերականգնելու համար եւ նվերներ հանձնել Շիշլիի ու Մյունխենի ղեկավարներին:
Պոլսո Հայոց պատրիարքարանի և պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից Թուրքիայի կառավարության դեմ դատ բացելու համարձակ քայլը, որով պահանջում են վերադարձնել պատմական նշանակություն ունեցող…