Լուրեր
նորություններ/news

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Բրյուսելում

Հայոց  ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Բրյուսելում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին: Պատարագին հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ հոգևոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն, որին հաջորդեցին Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանի և Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի ելույթները:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Իզաբել Դյուրանը, Բելգիայի կառավարության ներկայացուցիչներ, Բելգիայի քաղաքական և հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, հրեական և թութսի համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ և լրագրողներ:

Նույն օրը Բելգիայի հայ համայնքը բողոքի ցույց անցկացրեց Բրյուսելում Թուրքիայի դեսպանություն առջև: