Լուրեր
նորություններ/news

Հայոց Ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Նիդերլանդներում

Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ապրիլի 25-ին Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպվել էր «Ալֆա-Երևան» հաստատության կողմից:

Հիշատակի միջոցառմանը ցուցադրվեց Տիգրան Խզմալյանի՝ Արմին Վեգներին նվիրված «Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը, Տիգրան Մայտեսյանի (ջութակ), Լյուբա Զաչուպեյկո-Հարությունյանի (դաշնամուր), Ռուստամ Հակոբջանյանի (դուդուկ)և Արկադի Պետրոսյանի (թառ) կատարմամբ հնչեցին ստեղծագործություններ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Հիշատակի միջոցառմանը ներկաներին իր խոսքով դիմեց նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն, ով շեշտեց. «Այն ազգը, որ պաշտում է արարումը, սրբացնում իր այբուբենն ու գիրքը, որ իր զավակներին մեծացնում է աշխատանքի ու կրթության գաղափարներով, չի կարող մահանալ սրից»: