Լուրեր
նորություններ/news

Արտգործնախարարն ու Սփյուռքի նախարարը ընդունեցին սփյուռքահայ լրագրողների

Արտգործնախարարն ու Սփյուռքի նախարարը ընդունեցին սփյուռքահայ լրագրողների

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպած «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացների մասնակցող մի խումբ սփյուռքահայ լրագրողների:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը, պատասխանելով տարբեր գաղթօջախների լրագրողների հարցերին, ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի կարգավորման, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, սփյուռքահայությանը հուզող այլ հարցերի վերաբերյալ: