Լուրեր
նորություններ/news

Ուոթերթաունի միջին դպրոցի հայկական ակումբն միջոցներ է հավաքում Հայաստանի հեռավոր գյուղեր բժիշկներ ուղարկելու նպատակով

Ուոթերթաունի միջին դպրոցի հայկական ակումբն  միջոցներ է հավաքում Հայաստանի հեռավոր գյուղեր բժիշկներ ուղարկելու նպատակով
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգում Ուոթերթաունի միջին դպրոցի հայկական ակումբն ամեն տարի միջոցներ է հավաքում, որպեսզի բժիշկներ ուղարկի Հայաստանի հեռավոր գյուղեր: Այս տարի նոյեմբերի 17-ին այն կազմակերպել էր կինոցուցադրություն, որպեսզի այդ նպատակով գումար հավաքի: Այդ մասին գրում է «Watertown Patch»-ը:

Ակումբը դպրոցի դասախոսությունների դահլիճում ցուցադրեց «Ամերիացու անհավանական արկածները Հայաստանում» ֆիլմը (օրիգինալ անվանումը «Lost & Found in Armenia»):Նշենք, որ «Ամերիացու անհավանական արկածները Հայաստանում» ֆիլմը կատակերգություն է ամերիկացի սենատորի որդու մասին, ով փորձում է մոռանալ հարսնացուի հետ բաժանումն ու լավագույն ընկերները համոզում են մեկնել Թուրքիա հանգստի: Սակայն նա Հայտնվում է Հայաստանի փոքր գյուղերից մեկում, որտեղ նրան մեղադրում են լրտեսության մեջ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am