Լուրեր
նորություններ/news

Հայաստանն ու Շվեյցարիան գիտության ու կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն

Հայաստանն ու Շվեյցարիան գիտության ու կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն

Հայաստանն ու Շվեյցարիան գիտության ու կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն:

Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ արտոնված նախագծի համաձայն կողմերը աջակցելու են գործընկեր-պետության ուսանողների  ուսումնական գործընթացին եւ ապահովելու են այնպիսի պայմաններ, ինչպես սեփական երկրի ուսանողների համար:

Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն փորձի փոխանակման հարցում, այդ թվում՝ կրթության ոլորտում իրավական փաստաթղթերի շուրջ աշխատանքների: Կողմերը խթանելու են նաեւ գործընկեր-պետության լեզվի, պատմության ու մշակույթի ուսումնասիրությունը:

Բացի այդ, Հայաստանն ու Շվեյցարիան ջանքեր կգործադրեն՝ համագործակցելու կրթության ոլորտում միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Լուրեր Հայաստանից — NEWS.am