Լուրեր
նորություններ/news

Սիրիայի թեմի առաջնորդ. Սիրիայի քրիստոնյաները հասարակության անբաժանելի մասն են

Սիրիայի թեմի առաջնորդ. Սիրիայի քրիստոնյաները հասարակության անբաժանելի մասն են
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության ղեկավարությունը օգնել է անցյալ շաբաթ Դամասկոսում հերթական ահաբեկչության ժամանակ զոհված հայ երկու երեխաների ընտանիքներին: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ կուսակցության ղեկավարության ներկայացուցիչը հայտարարել է, թե Սիրիայի ընդդիմադիր գրոհայինների կողմից բնակելի թաղամասերը, դպրոցները եւ սրբա վայրերը հրաձգության ենթարկելը ի զորու չեն ոչնչացնելու երկրի քաղաքացիների ապրելու եւ արարելու ձգտումը, հայրենասիրության զգացումը:

Իր հերթին Հայ առաքելական եկեղեցու Սիրիայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը հայտարարել է, որ Սիրիայի քրիստոնյաները հասարակության անբաժանելի մասն են, եւ նրանք պատրաստ են զոհվել հանուն Հայրենիքի պաշտպանության` խաղաղ կյանքը վերականգնելու համար պայքարում:

Լուրեր Հայաստանից — NEWS.am