Լուրեր
նորություններ/news

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սփյուռքահայ ուսանողների խորհրդի 30 ակտիվ ուսանողներին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սփյուռքահայ ուսանողների խորհրդի 30 ակտիվ ուսանողներին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սփյուռքահայ ուսանողների խորհրդի առավել ակտիվ 30 ուսանողի՝ աշխարհի 10 երկրից:

Շնորհավորելով սփյուռքահայ ուսանողներին՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սիրելի երիտասարդներ, դուք հնարավորություն եք ունեցել ապրել և դաստիարակվել այլ հասարակարգում, ինչը հնարավորություն է տվել մտածել ավելի ազատ` այսպիսով ձևավորելով ձեր մեջ ավելի լայն աշխարհայացք»:

Տիկին Հակոբյանն ուսանողներին պատգամեց լավ սովորել, լինել մրցունակ, լինել գաղափարներով հարուստ և նորարար` 21-րդ դարի արժանի սերունդ, լավ քաղաքացի, ամենուրեք պահպանել ազգային դիմագիծը և մարդկային բարձր նկարագիրը: Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով պարգևատրեց անցած տարվա ընթացքում նախարարության ծրագրերին առավել ակտիվորեն մասնակցած հասարակական գործունեություն ծավալած և բարձր առաջադիմություն ցուցաբերած 10 սփյուռքահայ ուսանողի: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին սփյուռքահայ ուսանողության հանդեպ ուշադրության և հոգածության համար` խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը նշեց. «Երիտասարդները առավելի մեծ ոգևորությամբ են աշխատում, երբ նրանց գործը գնահատվում է: Ուսանողների միջազգային օրվա առթիվ այս հանդիպումը և այս գնահատանքը մեծ լիցքեր կհաղորդի մեզ»: Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ