Լուրեր
նորություններ/news

Թուրքերը ոտնահարում են քրիստոնյաների կրոնական զգացմունքները

Թուրքերը ոտնահարում են քրիստոնյաների կրոնական զգացմունքները
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Կ.Պոլսի ամեակարևոր պատմական արժեքներից մեկը համարվող Սբ. Սոֆիան` Հունաստանի և Թուրքիայի միջև բանավեճի պատճառ դարձավ:

Ինչպես հայտնում է taraf.com-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի ժառանգության ցուցակում տեղ գտած 1476 տարվա Բյուզանդական արժեքը մզկիթի վերածելու փոխվարչապետ Բյուլեն Արընչի հայտարարությունը Աթենքում մեծ աղմուկ բարձրացրեց:

«Բարձրաստիճան թուրք իշխանությունների` Բյուզանդիայի քրիստոնեական եկեղեցիները մզկիթի վերածելու արած հայտարարությունները միլիոնավոր քրիստոնեաների կրոնական զգացմունքներն է ոտնահարում». հայտնել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Թուրքիայի կառավարությունը ի պատասխան ասել է.«Ձեզանից չենք սովորելու, թե ինչ պետք է անենք: Թուրքիան կրոնական ազատությունների մասին ոչինչ չունի Հունաստանից սովորելու: Աթենքը, չնայած որ հազարավոր թուրք բնակիչ ունի, Եվրոպայի միակ մայրաքաղաքն է, որտեղ մզկիթը ծիսական արարողությունների համար բաց չէ»:

Yerkir.am