Լուրեր
նորություններ/news

Չարենցը կարծրատիպեր կոտրող բանաստեղծ էր

Չարենցը կարծրատիպեր կոտրող բանաստեղծ էր
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Այսօր Եղիշե Չարենցի մահվան օրն է: Yerkir.am-ի հետ զրույցում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Չարենցն ու, ընդհանրապես, պոեզիան այսօր հանրահռչակման կարիք ունեն:

Չարենցի գործերը, ըստ Միլիտոնյանի, պետք է անվերջ ուսումնասիրվեն ու ընթերցվեն, քանի որ Չարենցն իր պոեզիայով նորարարություններ է արել, կարծրատիպեր ջարդել: «Իսկ մենք շատ ընթերցողներ գիտենք, ովքեր սիրում են կարծրատիպեր, եւ դրանից դուրս չեն պատկերացնում այլ պոեզիա: Այնպես որ` Չարենցի պես մեծ բանաստեղծներին անվերջ քարոզելու եւ հանրահռչակելու պահանջ պետք է ունենանք»,- ասաց նա:

Ըստ ՀԳՄ նախագահի` յուրաքանչյուր մեծ բանաստեղծի գործ պահածո չէ, ամեն գրվածք ապագայի մեջ նորովի է ընթեցվում, նորովի շերտերով բացվում, իսկ Չարենցի գործերն ապրող են ու շնչող:

«Չարենցը հսկայական գրական արմատներ, սաղարթ է ստեղծել, որ գալիքի մեջ է ապրելու, անվերջ ապրելու եւ շարժվելու է: Այնպես որ` Չարենցը մեր բանաստեղծական հզոր հարահոսը շարժման մեջ դնողներից է լինելու»,- ասաց Միլիտոնյանը:

Yerkir.am