Լուրեր
նորություններ/news

Կիեւում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը

Կիեւում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Նոյեմբերի 26-ին Կիեւի «Ուկրաինա» Արվեստների ազգային պալատում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի 11-րդ մրցույթը:

Ըստ 1tv.com.ua-ի, բացման արարողությանը ներկա են եղել մրցույթի բոլոր մասնակիցները, 12 երկրների պատվիրակությունները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ աստղային հյուրեր: Հանդիսությունը բացել են Ուկրաինայի փոխվարչապետ Կոնստանտին Գրիշչենկոն, Ուկրաինայի նախագահի՝ երեխաների իրավունքների հարցերով լիազոր-ներկայացուցիչ Յուրի Պավլենկոն եւ Ուկրաինայի վարչապետի խորհրդական Վալենտինա Դովժենկոն:

Հիշեցնենք, որ Հայաստանը մրցույթում ներկայացնելու է Մոնիկա Ավանեսյանը՝ «Choco Factory» երգով: Մեր երկիրը պատանեկան այս մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ: Ընդհանուր առմամբ, այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելու է 12 երկիր:

1. Հայաստան — Մոնիկա Ավանեսյան, «Choco Factory»

2. Բելառուս — Իլյա Վոլկով, «Poy so Mnoy»

3. Վրաստան — Սմայլ Շոփ, «Give your smile»

4. Մոլդովա — Ռաֆայել Բոբեյկա, «Cum să fim»

5. Մակեդոնիա — Բարբարա Պոպովիչ, «Ohrid i muzika»

6. Մալթա — Գայա Կոչի, «The Start»

7. Նիդերլանդներ — Միլենե եւ Ռոզանե, «Double Me»

8. Ռուսաստան — Դայանա Կիրիլովա, «Dream on»

9. Սան Մարինո — Միշելե Պերնիոլա, «O-o-O Sole intorno a me»

10. Շվեդիա — Էլիաս, «Det är dit vi ska»

11. Ուկրաինա — Սոֆիա Տարասովա, «We Are One»

12. Ադրբեջան — Ռուստամ Քարիմով, «Me And My Guitar»

Լուրեր Հայաստանից — NEWS.am