Լուրեր
նորություններ/news

Կամերային նվագախմբի համերգի ողջ հասույթը կուղղվի փոքրիկ Լիզայի առողջացմանը

Կամերային նվագախմբի համերգի ողջ հասույթը կուղղվի փոքրիկ Լիզայի առողջացմանը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 15-, ժամը 19.00-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա «Բարության ղողանջներ» բարեգործական համերգով, որի ողջ հասույթը կուղղվի վեցամյա Լիզա Պողոսյանի առողջացմանը:

Համերգը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր` Սեդրակ Երկանյանը: Մեներգությամբ հանդես կգա Միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո` Լուսինե Մարկոսյանը: Ծրագրում կհնչեն Հենդել, Վիվալդի, ինչպես նաեւ կոմպոզիտոր`Դ.Սաքոյանի նախերգանքը «Քրիստոս» օպերայից: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը:

Վեցամյա Լիզա Պողոսյանը գլխուղեղի քաղցկեղ ունի: Անցած տարվա սեպտեմբերից մինչ օրս փոքրիկը Մոսկվայում քիմիաթերապիայի 8 կուրս է անցել: Բժիշկները երեխայի մոտ զգալի առաջընթաց են արձանագրել: Քիմիաթերապիայի շնորհիվ ուռուցքը գրեթե անհետացել է, մետաստազներն սկսել են հավաքվել: Այժմ Լիզան ճառագայթում է ստանում  Մոսկվայի Ռադիոլոգիայի ինստիտուտում: Ճառագայթումը շարունակելու համար  անհրաժեշտ է 400.000 ռուբլի:

Այս համերգին Ձեր մասնակցությունը կօգնի փոքրիկին մեկ քայլ առաջ կատարել բուժման ճանապարհին: Համերգի տոմսերի արժեքն է 1000-ից 3000 դրամ: Մասնակցեք համերգին, վայելեք հրաշալի երաժշտություն եւ նպաստեք փոքրիկի առողջացմանը:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Կամերային երաժշտության տան տոմսարկղում: Մեծ քանակությամբ տոմսերի գնման դեպքում տոմսերը կառաքվեն:

Մասնակցելով այս համերգին` Դուք կնպաստեք վեցամյա Լիզա Պողոսյանի առողջմանը:

Լրացուցիչ տեղեկությունների եւ տոմսերի համար զանգահարել 010-52-67-18, իսկ տոմսարկղ` 010-58-60-46:

Լուրեր Հայաստանից — NEWS.am