Լուրեր
նորություններ/news

Արևմտահայերենը Թուրքիայում շարունակում է ապրել

Արևմտահայերենը Թուրքիայում շարունակում է ապրել
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ֆրանսիայում բնակվող գիտնական Երվանդ Բարետ Մանուկը «Շեհիր» համալսարանում «Թուրքերենի և հայերենի քաղաքական և մշակութային ասպեկտների փոխազդեցությունը» վերնագրով մի սեմինար է անցկացրել:

Ինչպես հայտնում է agos.com-ը, Մանուկը պատասխանել է մի շարք հարցերի`

 — Ե՞րբ են սկսվել հայերի և թուրքերի հարաբերությունները:

Ենթադրվում է, որ այս հարաբերությունը սկսել է 1071 թվականի Մալազկերտի ճակատամարտից հետո: Իրականում, 1071 թվականից շատ ավելի վաղ ժամանակներում է սկսվել: Մալազկերտի ճակատամարտից առաջ Անատոլիայում հաստատված թուրքական համայնքներ կային:

Իսկ ինչ վերաբերում է լեզվի հարաբերություններին, 1071 թվականից առաջ և անմիջապես հետո, հիմնականում հայերեն բառեր անցել են թուրքերենին: Սրա ամենակարևոր պատճառը այն է, որ այդ տարածքում ապրում էին թուրք քոչվոր ցեղեր:

 -Կարո՞ղ եք կոնկրետ օրնակներ բերել` հայերենի վրա թուրքերենի ազդեցության մասին:

Հայերի թուրքական ազգանունները լավ օրինակներ են: Հայերի ազգանունները իրենց պապերի անունով է: Օրինակ` Հակոբյան, Գևորգայան: Ժամանակի ընթացքում այդ «յան» վերջավորությունը փոխվել է «օղլու»վերջավորության: Հետագայում սկսել են ազգանուններ տալ տվյալ մարդու եկած տարածաշրջանի անունով: Օրինակ` Էրզրումլուօղլու (Կարին): Երբեմն քուրդերն ու թուրթերը տարածաշրջանում ապրող հայերին նվաստացուցիչ անուններ էին տալիս: Օրինակ` Բոշգեզենյան (պարապ թափառող):

 -Լեզվում, ինչ վերաբերում է երկու ժողովուրդների ընդհանուր մշակույթին, ինչպիսի՞ նմանություններ կան:

Նման արտահայտություննր կան: Օրինակ` «գլուխ հարթուկել» դարձվածքը հայերենում նույնպես գոյություն ունի:

 -Իսկ ո ՞ վ է այս դարձվածքի տերը:

Դարձվածքները և առածները դժվար է ուսումնասիրել, թե որ լեզվից որին է անցել: Նույն բանը կարելի է ասել նաև բառերի համար: օրինակ` յոգուրտ բառը: Թուրքերենում այն եկել է «յողուրմաք» (շաղել) բառից: Իսկ հայերենում` յուղոտ բառից: Երկու ժողովուրդներն էլ իրենց համարում են այս բառի տերը:

 Արևմտահայերենը կարող է ապրել Թուրքիայում:

Հայերենն ու թուրքերենը դարերով կողք-կողքի են ապրել: Նույնիսկ քաղաքական առումով ինչքան էլ որ թուրքերենը գերակշռի, արևմտահայերենը շարունակել է ապրել: 1915 թվականից փրկվողները,ուրիշ երկրներում ապրելով, չեն կարողացել առաջվա պես պահպանել հայերենը: Արևմտահայերենի օգտագործումը գնալով նվազում է: Իսկ ինչ վերաբերում է արևելահայերենին, իր որոշ թերություններով հանդերձ, շարունակելու է ապրել:

Yerkir.am