Լուրեր
նորություններ/news

Ցուցահանդես Հայաստանում՝ նվիրված Հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների կարողություններին եւ ներուժին

Ցուցահանդես Հայաստանում՝ նվիրված Հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների կարողություններին եւ ներուժին

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը եւ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը կազմակերպել են ցուցահանդես վաճառք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում:

Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ հաշմանդամություն ունեցող երեխաների կարողություններն ու ներուժը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում ցուցադրվել են  ասեղնագործության, խեցեգործության, կերամիկայի, փայտի փորագրության, բատիկայի եվ նկարչության, ավելի քան 70 ձեռքի աշխատանքներ:

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը կազմակերպել է հաշմանդամություն ունեցող երեխաների եվ երիտասարդների ձեռքի աշխատանքների պատրաստումը: «Սա եզակի հնարավորություն է նրանց համար իրենց ստեղծագործական հմտությունները զարգացնելու եվ գեղարվեստական ներուժն արտահայտելու համար: Հուսով ենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաների համար նման հնարավորություններ ավելի շատ կլինեն ապագայում»,- նշեց Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տկն Հենրիետ Արենսը շնորհավորեց հաշմանդամություն ունեցող երեխաներին գեղեցիկ ձեռքի աշխատանքների համար: «Այս ցուցահանդեսը եվս անգամ մեզ հիշեցնում է, որ մենք պետք է կենտրոնանանք երեխաների կարողությունների ու ներուժի վրա»,- նշել է Արենսը: «Հաշմանդամություն ունեցող երեխաները մյուս երեխաների նման ունեն հավասար իրավունքներ: Այդ իսկ նպատակով, նրանք պետք է լիարժեք օգտվեն իրենց իրավունքներից, մասնակիցը լինեն համայնքի միջոցառումներին՝ հաճախելով հանրակրթական դպրոց եվ օգտվելով առողջապահության եվ սոցիալական պաշտպանության ծառայություններից, ինչպես նաեւ իրենց հասակակիցների հետ խաղալու եվ ընկերանալու իրավունքից»:

Տկն Հենրիետ Արենսը նաել նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մոտ ապագայում կմեկնարկի հաշմանդամություն ունեցող երեխաներին նվիրված ազգային սոցիալական ներառման արշավ: Իրազեկման արշավի նպատակը կլինի ցույց տալ հաշմանդամություն ունեցող երեխաների կարողություններն ու ներուժը՝ դրանով իսկ նպատակ ունենալով հաղթահարել խտրական եւ կարծրատիպային վերաբերմունքը նրանց հանդեպ եւ աջակցելու նրանց լիարժեք ներառմանը հասարակություն:

Լուրեր Հայաստանից — NEWS.am