Լուրեր
նորություններ/news

Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ուկրաինայում. Չերնովեցում խաչքար է տեղադրվել

Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ուկրաինայում. Չերնովեցում խաչքար է տեղադրվել
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում եւ մատուռներում  Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին պատարագներ են մատուցվել։ Չերնովեցում խաչքարի բացման արարողություն է կայացել։

Ըստ  AnalitikaUA.net-ի՝ խաչքարը պատրաստվել էր Հայաստանում եւ տեղադրվել Սուրբ Պողոս եւ Պետրոս առաքյալների հայկական եկեղեցու տարածքում: Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը կատարել է խաչքարի  օծման արարողություն եւ աղոթք մատուցել:  Միջոցառմանը ներկա են եղել հայկական սփյուռքի ներկայացուցիչներ տարբեր մարզերից, երկրաշարժի հետեւանքները վերացմանը մասնակցած ուկրաինացիներ, ինչպես նաեւ քաղաքի եւ մարզի ղեկավարությունը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am