Լուրեր
նորություններ/news

Սիրիայի հայ համայնքի վերակենդանցումը բոլոր հայերի գերակայությունն է. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս

Սիրիայի հայ համայնքի վերակենդանցումը բոլոր հայերի գերակայությունն է. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս

Սիրիայի հայ համայնքի վերակենդանցումը բոլոր հայերի գերակայությունն է: Ինչպես հաղորդում է «Արմնեպրես»-ը՝ հղում կատարելով «Ասպարեզ» պարբերականը, այս մասին նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ հայ հավատացյալներին հղած Սուրբ ծննդյան իր ուղերձում:

Վեհափառ hայրապետն ադրադարձել է աշխարհի և հատկապես մերձավորարևելյան երկրների միջև և ներսում ընթացող մեծ հակամարտություններին: Նա հավատացյալներին կոչ է արել, աղոթելուց և մտահոգվելուց բացի, նյութական օգնություն ցուցաբերել Սիրիայում տառապող հայ համայնքին, մինչև որ սիրիահայերն ի վիճակի կլինեն կրկին վերակառուցել իրենց կյանքը:

«Ներկայիս բռնությունը ծայրահեղականների անպատասխանատու գործունեության արդյունք է, որ հավասարապես քննադատվում է թե քրիստոնյաների, թե մուսուլմանների կողմից»,- նշել է Արամ Ա-ն՝ քրիստոնյաներին խրախուսելով կապված մնալ իրենց արմատներին, հետևել իրենց պարտականություններին և պայքարել իրենց իրավունքների համար: Լիբանանը ներկայացնելով երկու կրոնների հետևորդների համակեցության իդեալական օրինակը՝ Վեհափառը հորդորել է հայ համայնքին համախմբված լինել և օգնել պաշտպանել Լիբանանի անկախությունն ու ամբողջականությունը:

ARMENPRESS.am