Լուրեր
նորություններ/news

Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Սիրիայում քրիստոնյաներ ու հատկապես հայեր չմնան. ՍԴՀԿ ատենապետ

Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Սիրիայում քրիստոնյաներ ու հատկապես հայեր չմնան. ՍԴՀԿ ատենապետ

Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Սիրիայում քրիստոնյաներ ու հատկապես հայեր չմնան, հայկական համայնքը վերանա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի հետ հանդիպման ժամանակ նշել է ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամներ՝ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, արտակարգ եւ լիազոր դեսպանորդ Դմիտրի Մարտիրոսյանը եւ Գագիկ Մելիքյանը:

Դեսպան Նայալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին Սիրիայի հարցում ունեցած հավասարակշիռ վերաբերմունքի համար, ինչպես նաեւ ընդգծեց Սիրիայում բնակվող հայերի դերն այդ երկրում խաղաղության ամրապնդման հարցում: ՍԴՀԿ ատենապետն ընդգծել է իրենց համար Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաեւ եղբայրական երկրում խաղաղության հաստատման կարեւորությունը: Խոսելով տարածաշրջանային խնդիրների  մասին՝ Նարեկ Գալստյանն իր խոսքում նկատել է, որ Սիրիայում խաղաղության հաստատմանը դեմ է հատկապես Թուրքիան:

«Խոսակցություններ կան, որ որոշ թուրքական կազմակերպությունները գլխագին են նշանակել ամեն մի սպանված հայի համար»,-նշել է ՍԴՀԿ ատենապետը:

ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը հույս է հայտնել, որ շուտով Սիրիայում խաղաղություն կվերահաստատվի, եւ Սիրիայի ու Հայաստանի մեջ կվերականգնվեն երբեմնի աշխույժ եւ սերտ քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am