Լուրեր
նորություններ/news

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները նախագահ Օլանդից պահանջել են Թուրքիային ԵՄ չընդունել

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները նախագահ Օլանդից պահանջել են Թուրքիային ԵՄ չընդունել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչները պահանջել են, որ Թուրքիան չընդգրկվի Եվրամիության կազմում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը:

«Մենք հանդիպել ենք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, քննարկել ենք, թե ինչ միջոցառումներ են սպասվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Մենք նաեւ ներկայացրել ենք մեր պահանջները, մասնավորապես Ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի հարցով»,- ասել է Թորանյանը: Նրա խոսքով, Օլանդը իր համաձայնությունն է հայտնել պահանջների կապակցությամբ:

Արա Թորանյանը նաեւ հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստան կայցելի 2014թ. մայիսի 12-ին:

Լուրեր Հայաստանից — NEWS.am