Լուրեր
նորություններ/news

Ֆրանսուա Օլանդն արդեն Թուրքիայում է

Ֆրանսուա Օլանդն արդեն Թուրքիայում է
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի օդանավը հունվարի 27-ին, ժամը 15։00-ին վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողայի օդանավայկայանում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Թուրքիայում ժամանած Ֆրանսիայի նախագահին օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Մեւլութ Չավուշօղլուն, Անկարայի նահանգապետը եւ այլ պաշտոնյաներ։

Օլանդի 2 օրյա այցի առաջին օրը նախատեսված է այցելել Աթաթուրքի դամբարան, որից հետո հանդիպում կլինի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ։ Այնուհետ երկու երկրների միջեւ համաձայնագրեր կստորագրվեն։ Ավելի ուշ տեղի կունենա Էրդողան-Օլանդ հանդիպումը։ Օլանդը կհանդիպի նաեւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։

Նշենք, որ Օլանդն այցի ժամանակ հանդիպելու է նաեւ Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ։

Լուրեր Հայաստանից — NEWS.am