Լուրեր
նորություններ/news

Սերբերը կներկայացնեն հայկական եկեղեցու վերակառուցման նախագիծ

Սերբերը կներկայացնեն հայկական եկեղեցու վերակառուցման նախագիծ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Դեկտեմբերի 18-22-ը Երևանում կանցկացվեն Սերբիայի մշակույթի օրեր:

Դեկտեմբերի 19-ին Ռուսական արվեստի թանգարանում կբացվի գեղանկարիչ Դանիել Բաբիչի աշխատանքների ցուցահանդեսը, որը կտևի մինչև դեկտեմբերի 30-ը: Նույն օրը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ինգմար պիանո դուո»դուետի համերգը /Ալեքսանդր Գլիգիչ, Սլոբոդնկա Ստևիչ/:

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային գրադարանում Դարկո Պոլիչը կներկայացնի Նովի Սադ քաղաքում հայկական եկեղեցու վերակառուցման նախագիծը: Իսկ երեկոյան Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կրկին ելույթ կունենա «Ինգմար պիանո դուո» դաշնամուրային դուետը:

Հայաստանի մշակույթի օրեր Սերբիայում անցկացվել են 2010 թվականից: Վերջին միջոցառումը 2011 թ. հունվարի 19-ից փետրվարի 6-ը Նովի Սադ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանում Ս. Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսն էր և արվեստագետի ֆիլմերի ցուցադրությունը:

Այս տարի Հայաստան են ժամանել Նովի Սադ քաղաքի մշակույթի գործիչներ Դրագան Իլիչը, Սվետոզար Նեշիչը, Ալեքսանդր Գլիգիչը, Սլոբոդնկա Ստևիչը, Դարկո Պոլիչը, Դանիել Բաբիչը:

Yerkir.am