Լուրեր
նորություններ/news

Արդարադատության նախարար. Դողու Փերինչեքի հարցով ՄԻԵԴ որոշումը միանշանակ չէ

Արդարադատության նախարար. Դողու Փերինչեքի հարցով ՄԻԵԴ որոշումը միանշանակ չէ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մտադիր է տեղակալներից մեկին հանձնարարել՝ մանրազննին ուղումնասիրել ՄԻԵԴ որոշումը՝ Դողու Փերինչեքի գործով: Այդ մասին նախարարն ասել է դեկտեմբերի 20-ին կայացած ասուլիսում:

«Արդարության հասնելու համար պետք է ուժեղ լինել: Արդյունքի հասնելու համար պետք է ներդնել միջազգայնագետ-իրավաբաններ պատրաստելու գործում»,- ասել է Թովմասյանը: Նրա խոսքով, որոշումը միանշանակ չէ: Դրանում ասվում է, թե Փերինչեքը պատմաբան եւ գիտնական է, շեշտը դրվում է պատմական տեսանկյունի վրա: ՄԻԵԴ-ը չի արծարծում Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա ժխտումը: «Հարկավոր է ավելի լավ հետազոտել դատարանի որոշումը եւ գնահատել հետագա քայլերը: Այն հանգամանքը, որ 7 դատավորներից երկուսը դեմ են քվեարկել, ասում է, որ որոշումը միանշանակ չէ: Դրանում զուգահեռներ են տարվում Ցեղասպանության եւ Հոլոքոսթի միջեւ»,- ասել է նախարարը:

Նշենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել էր թուրքական Աշխատավորական կուսակցության առաջնորդ, հայտնի հակահայ գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ը Դողու Փերինչեքի կողմից Ցեղասպանության ժխտումը դիտարկել էր խոսքի ազատության համատեքստում։

Ավելի վաղ, շվեցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտել է Դողու Փերինչեքին։

Լուրեր Հայաստանից — NEWS.am