Լուրեր
նորություններ/news

Հայաստանում կմշակեն «Ազգային երգ ու պար» դպրոցական առարկայի չափորոշիչ և ծրագիր

Հայաստանում կմշակեն «Ազգային երգ ու պար» դպրոցական առարկայի չափորոշիչ և ծրագիր
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայաստանի կառավարությունը 2014 թվականին նախատեսում է երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցնել անվճար տասներկու​ամյա (ներառյալ մասնագիտական) կրթության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կառավարության 2014 թվականի գերակայություններից է դպրոցներում փորձարկում անցած դասագրքերն ուսուցիչներից ստացված կարծիքների հիման վրա հեղի​նա​կային խմբի կողմից լրամշակել և խմբագրել, ինչի արդյունքում կլինեն որակյալ դասագրքեր: Կիրականացվի նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորում, կներդրվի ուսումնական համակարգիչների արտադրություն, կմշակվի «Ազգային երգ ու պար» առարկայի չափորոշիչ և ծրագիր:

Ծրագրեր կիրականացվեն նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար դպրոցներում ուսումնական բազայի բարելավման և կադրերի մասնագիտական զարգացման ուղղությամբ: Ազգային փոքրամասնությունների դպրոցների համար կտպագրվեն 2 անուն դասագրքեր (քրդերեն): Մանկավարժական կադրերի մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով նախատեսվում է կազմակերպել ազգային փոքրամասնությունների դպրոցների շուրջ 20 ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

ՀՀ կառավարության 2014թ. գերակայությունները հաստատվել են գործադիր մարմնի այս տարվա առաջին նիստում: Վարչապետը նախարարներին հանձնարարել է դրանք ներկայացնել հանրությանը ԶԼՄ-ների միջոցով:

ARMENPRESS.am