Լուրեր
նորություններ/news

Վրաստանի ՀՕՄ-ի անդամները Ամանորի ծրագրի շրջանակներում այցելեցին Նինոծմինդա

Վրաստանի ՀՕՄ-ի անդամները Ամանորի ծրագրի շրջանակներում այցելեցին Նինոծմինդա
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Վրաստանի ՀՕՄ-ի անդամները Ամանորի ծրագրի հերթական այցով  դեկտեմբերի 14-ին եղավ Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցի ծննդատանը, որտեղ շնորհավորեցին նորածինների մայրերին Ամանորի առիթով:

Ծննդատանը ՀՕՄ-ուհիները մայր դարձած կանանց և նրանց նորածին երեխաներին բաժանեցին նվերներ:

ՎՀՕՄ-ի կազմակերպած հաջորդ ծրագիրը Նինոծմինդայում ծնողազուրկ երեխաների համար էր, որը տեղի ունեցավ Նինոծմինդայի Սբ.Սարգիս եկեղեցում:

< Չնայած եղանակային վատ պայմաններին, եկեղեցում հավաքվեցին երեխաներ տարբեր գյուղերից: ՀՕՄ-ուհիները երեխաների Ամանորը շնորհավորելուց հետո նրանց նվիրեցին տոնական նվերներ:

Հիշեցնենք, որ երեկ Ախալքալաքում ՎՀՕՄ-ի կողմից կրկին ծնողազուրկ երեխաների եւ հաշմանդամների համար կազմակերպվել էր ամանորյա միջոցառում, որի ընթացքում երեխաներին բաժանվել էին ամանորյա նվերներ:

<

ՀՕՄ-ուհիները երեկ այցելել էին նաեւ Ախալքալաքի ծննդատուն եւ այնտեղ եւս նվերներ բաժանել ծննդաբերած մայրերին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ախալցխայում եւս տեղի էր ունեցել ծնողազուրկ երեխաների համար բարեգործական միջոցառում:

akhaltskha.net