Լուրեր
նորություններ/news

Վրաստանում ՀՀ դեսպանը աշխատանքային այցով եղել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում

Վրաստանում ՀՀ դեսպանը աշխատանքային այցով եղել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, մարտի 1-ին, աշխատանքային այցելություն է ունեցել Սամցխե-Ջավախք նահանգի Նինոծմինդայի եւ Ախալքալաքի շրջաններ:

Նինոծմինդայում՝ Ռաֆայել Ղարսլյանի անվան կրթամշակութային եւ երիտասարդական կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը դեսպան Մանուկյանն ընդգծեց հայ համայնքային կյանքում մշակութային, կրթական եւ սպորտային ակտիվության կարեւորությունը եւ կոչ արեց այդ ուղղություններով շարունակել գործունեությունը: Դեսպան Մանուկյանը հատկապես կարեւորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը հայ համայնքային կյանքում եւ հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության պահպանման գործում:

Վրաստանում ՀՀ դեսպանը համայնքային մի շարք ակտիվիստների փոխանցեց Հայաստանի սփյուռքի, կրթության եւ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների գերատեսչական պարգեւները:

Նույն օրը համայնքային կառույցների ներկայացուցիչների եւ առանձին անհատների հետ հանդիպում տեղի ունեցավ Ախալքալաքի շրջանում:

Հանդիպման մասնակիցների հետ զրույցում քննարկվեցին, Վրաստանի հայ համայնքում առկա խնդիրներին եւ համայնքային կյանքի աշխուժացմանն ուղղված քայլերին առնչվող, Ջավախքի տարածաշրջանի հայ ազգաբնակչությանը հուզող բազմաթիվ հարցեր: Դեսպան Մանուկյանը ներկայացրեց հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը:

Այնուհետեւ տեղի ունեցավ ՀՀ գերատեսչական պարգեւների հանձնման պաշտոնական արարողությունը:

Դեսպան Մանուկյանին ուղեկցում էին եւ հանդիպումների ընթացքում խոսքով հանդես եկան  Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, ՀՀ Աժ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am