Լուրեր
նորություններ/news

Արա Գյուլերի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրան տեղափոխել են վերակենդանացման բաժին

Արա Գյուլերի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրան տեղափոխել են վերակենդանացման բաժին

«Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված ստամբուլահայ Արա Գյուլերին տեղափոխել են Ստամբուլի Մեմորիալի հիվանդանոց:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Արա Գյուլերին երիկամային անբավարարության պատճառով շտապ տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը շատ ծանր է եղել, ուստի Գյուլերին բուժման են վերցրել վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք»,  ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի,  Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am