Լուրեր
նորություններ/news

Ղարաբեկյանի աճյունը Հայաստան կտեղափոխեն այս շաբաթ

Ղարաբեկյանի աճյունը Հայաստան կտեղափոխեն այս շաբաթ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Արամ Ղարաբեկյանի աճյունը մինչեւ շաբաթվա վերջը կտեղափոխեն Հայաստան: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ մաեստրոն հանկարծամահ էր եղել հունվարի 11-ին` 57 տարեկան հասակում: Ղարաբեկյանի հոգեհանգստի եւ թաղման արարողությունները կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Yerkir.am