Լուրեր
նորություններ/news

Ֆրանսիայի հայ փաստաբանները հանդիպել են Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Փերինչեքի գործը

Ֆրանսիայի հայ փաստաբանները հանդիպել են Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Փերինչեքի գործը

Հայ փաստաբանների ու իրավաբանների ու «Հիշողություն 2000» ասոցիացիայի պատվիրակությունը հանդիպել է Փարիզում Շվեյցարիայի դեսպանատան առաջին խորհրդական Ալեն Հաշենի ու դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավար Սելին Սկուարատիի հետ, փոխանցում է «Nouvelles d’Arménie»-ն:

Պատվիրակները Շվեյցարիայի կառավարության փոխանցել են գրություն՝ քննադատելով բացահայտ սխալ գնահատականները, սելեկտիվ փաստերը ու իրավական որոշումները, որոնք ՄԻԵԴ-ը կայացրել է 2013-ի դեկտեմբերի 17-ին: Ըստ այդմ, Շվեյցարիան խախտել է թուրք ազգայնական Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Իսկ Բերնար Ժուաննոն «Հիշողություն 2000» ասոցիացիայի անունից քննադատել է այդ որոշման խստությունը, որը հանգեցնում է 20-րդ տարի առաջին երկու ցեղասպանությունների զոհերի միջեւ մրցակցությանը ու ճանապարհ է հարթում Գեյսսոյի՝ Հոլոքոստի հերքման համար դատապարտում նախատեսող օրենքի չեզոքացման համար:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ն էր հաղորդել, Հայկական հարցի վերաբերյալ ֆրանսիական բյուրոյի ու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համատեղ պատվիրակությունը Շվեյցարիայի դեսպանատանը հանդիպել է դեսպանի առաջին խորհրդականի ու դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավարի հետ:

Պատվիրակության անդամներն իրենց խորին անհանգստությունն են արտահայտել Փերինչեքի գործի կապակցությամբ՝ ընդգծելով ՄԻԵԴ-ի որոշման անընդունելիությունը: Որոշման կայացումից հետո երեք ամիսների ընթացքում Շվեյցարիան կարող է բողոքարկել որոշումը: Շվեյցարական դեսպանատան ներկայացուցիչները հայկական պատվիրակությանը վստահեցրել են, որ իրենց երկրի կառավարությանը կփոխանցեն այդ խնդրանքը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել է հակահայ թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը հիմնավորելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության փաստը հրապարակայնորեն ժխտելու համար:

Լուրեր Հայաստանից — NEWS.am