Լուրեր
նորություններ/news

Վրաստանի հայ համայնքը պետական ֆինանսավորում կստանա

Վրաստանի հայ համայնքը պետական ֆինանսավորում կստանա
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Վրաստանի հայ առաքելական եկեղեցուց բացի, ֆինանսավորում կստանան եւս չորս  հիմնական կրոնական համայնքներ: Վրաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարել է, որ ֆինանսավորում կստանան հայկական, կաթոլիկ, մահմեդական եւ հրեական համայնքները:

«Մենք հարգում ենք բոլոր կրոնները, եւ դրա հաստատումն այն փաստն է, որ այսօր մենք ուղղափառ եկեղեցու պետական ֆինանսավորումից բացի դիտարկում ենք նաեւ չորս դավանանքի ֆինանսավորման հարցը», — հայտնել է Իրակլի Գարիբաշվիլին:

«Նրանք հալածվում էին ԽՍՀՄ-ի ժամանակ: Բյուջեից հատկացվելու է ֆինանսավորում եւ հավասարապես բաշխվելու նաեւ այդ կրոնական համայնքներին: Մեր այդ քայլը կլինի այն բանի ապացույցը, որ մենք հավասարապես հարգում ենք բոլոր կրոնները», — հայտարարել է Գարիբաշվիլին, հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Լուրեր Հայաստանից — NEWS.am