Լուրեր
նորություններ/news

Վրաց եկեղեցին ողջունում է երկրի կրոնական այլ համայնքների ֆինանսավորման մասին որոշումը

Վրաց եկեղեցին ողջունում է երկրի կրոնական այլ համայնքների ֆինանսավորման մասին որոշումը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Վրացական եկեղեցին ողջունում է երկրի եւս չորս կրոնական համայնքների ֆինանսավորման մասին կառավարության որոշումը՝ «որպես արդարության վերականգնման դրսեւորում»։

Հիշեցնենք, հունվարի 27-ին կառավարությունը կրոնական չորս համայնքներին պետական ֆինանսավորում հատկացնելու որոշում էր կայացրել՝ Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմին, Վրաստանի մահմեդականների հոգեւոր միաբությանը, Կաթոլիկ եկեղեցուն եւ Հուդայականների միությանը:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նման որոշման պատճառ էր նշել  այդ կրոնական համայնքներին ԽՍՀՄ ժամանակներում  ենթարկված «հետապնդումների» համար «փոխհատուցելն» է։  Ֆինանսավորումը կկազմի 4,5 միլիոն լարի (2,5 միլիոն դոլար):

Նշենք, որ  Վրաց ուղղափառ եկեղեցին երկրի միակ հոգեւոր միավորումն է, որը ֆինանսավորում է ստանում պետբյուջեից: 2014թ. բյուջեն նախատեսում է ՎՈՒԵ-ին հատկացնել  25 միլիոն լարի (14 միլիոն դոլար), հայտնում է «Գռուզիա Online»-ը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am